Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Այ Պլաստ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքի կրկնաճուրդի կազմակերպման մասին

22.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Այ Պլաստ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ․ մարտի 21-ին ժամը 10:30-ին ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Այ Պլաստ» ՍՊԸ-ին պատկանող՝ շարժական գույքերի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։
Ըստ այդմ՝ 2023թ․ ապրիլի 07-ին ժամը 10:30-ին ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Այ Պլաստ» ՍՊԸ-ին պատկանող՝ ստորև նշված նկարագրին համապատասխան շարժական գույքերի կրնաճուրդը, բաց դասական եղանակով: Գույքերն իրենցից ներկայացնում են՝
Լոտ 1. «XINWANG XW 215» մակնիշի պոլիմերային ժապավեն կտրող սարքավորում: Թողարկման տարեթիվը՝ 2013թ․, երկիրը՝ Չինաստան։ Սարքավորումը գտնվում է Արարատյան 88/5 հասցեում։
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1,284,506 ՀՀ դրամ:
Լոտ 2. «HONG KE 4EW» մակնիշի կոմպրեսոր սարքավորում։ Թողարկման տարեթիվը՝ 2013թ․, երկիրը՝ Չինաստան։ Սարքավորումը գտնվում է Արարատյան 88/5հասցեում։
Լոտի մեկնարկային գինը կազմում է 20,971 ՀՀ դրամ:
Լոտ 3. «BN-D01» մակնիշի առաջնային օգնության կպչուն սպեղան կտրող փաթեթավորող սարքավորում։ Թողարկման տարեթիվը՝ 2014թ․, երկիրը՝ Չինաստան։ Սարքավորումը գտնվում է Արարատյան 88/5 հասցեում։
Լոտի մեկնարկային գինը կազմում է 838,861 ՀՀ դրամ:
Լոտ 4. «BN-E3» մակնիշի ստերիլ վիրակապերի հորիզոնական ավտոմատ փաթեթավորող հոսքագիծ սարքավորում։ Թողարկման տարեթիվը՝ 2017թ․, երկիրը՝ Չինաստան, չափսերը՝ 3000*850*1900։ Սարքավորումը գտնվում է Արարատյան 88/5 հասցեում։
Լոտի մեկնարկային գինը կազմում է 3,722,445 ՀՀ դրամ:
Լոտ 5. «HN-950» մակնիշի առաջնային օգնության կպչուն սպեղան կտրող և փաթեթավորող սարքավորում։ Թողարկման տարեթիվը՝ 2018թ․, երկիրը՝ Չինաստան։ Սարքավորումը գտնվում է Արարատյան 88/5 հասցեում։
Լոտի մեկնարկային գինը կազմում է 3,371,827 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է անկանխիկ փոխանցումով՝ «Այ Պլաստ» ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817078415100 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Հարությունյանին (հեռ. 095 110 216 /այդ թվում՝ Viber, WhatsApp/):

Հասցե` ք. Երևան, Մոլդովական 3, բն. 62

Հեռ..` +(374)95110216

Էլ. փոստ`