Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նաիրա Գրիգորի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

22.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 թվականի մարտի 22-ին նշանակված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2023 թվականի ապրիլի 06-ին, ժամը 12:00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍնԴ/1096/04/20 վճռով սնանկ ճանաչված Նաիրա Գրիգորի Թովմասյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Նաիրա Գրիգորի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 8/1 հասցեում գտնվող 11-003-0241-0060 կադաստրային ծածկագրով 0.002 հա մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 16062017-11-0009) կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) լոտով:
Լոտ -1 ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 8/1 հասցեում գտնվող 11-003-0241-0060 կադաստրային ծածկագրով 0.002 հա մակերեսով հողամասի կառուցապատման իրավունք (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 16062017-11-0009):
Գինը կազմում է՝ 111.182 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով` Արարատբանկ ԲԲԸ-ում բացված պարտապանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 15100268399483: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` 374 91344380

Էլ. փոստ`