Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Պետրոս Վարդանյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.02.2022թ. հայտարարված Ա/Ձ Պետրոս Վարդանյանի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
11.04.2023թ. ժամը 11:00-ին Ա/Ձ Պետրոս Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Ա/Ձ Պետրոս Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիս 7փող., 31 տուն, 265.9 /քմ/ ընհանուր մակերեսով, անասնաշենք /գոմ/ 21.6 /ք.մ/ ընդհանուր մակերեսով, բաղնիք 15.75 /քմ/ ընդհանուր մակերեսով, թոնրատուն 16.8 /քմ/ ընդհանուր մակերեսով և 0.1414 /հա/ մակերեսով հողամաս, սեփականության վկայական` 2747810 - հանդիսանում է Պետրոս Սայադի Վարդանյանի սեփականությունը - 19.633.900 ՀՀ դրամ,
Լոտ 2. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիս 7 փող., թիվ 45 տուն, 146.53 /քմ/ ընդհանուր մակերեսով և 0.1273 /հա/ ընդհանուր մակերեսով հաղամաս, սեփականության վկայական` 14082012-07-149, հանդիսանում է Պետրոս Սայադի Վարդանյանի սեփականությունը-9.979.300 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 160280047084 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`