Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն <<Վանց Գրուպ>> ՍՊԸ-ի գույքն աճուրդով վաճառելու մասին

24.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Վանց Գրուպ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված


24.03.2023թ. նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։ 21.04.2023թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 108 սենյակ հասցեում տեղի կունենա <<Վանց Գրուպ>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված, վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:
Լոտ N 1 Ավտոմեքենա ՍԵԱՏ ԻՆՑԱ, Պ/Հ 997 ԼԴ 61, Թ/Տ 1996թ.։ Մեկնարկային գինն է 535.000 ՀՀ դրամ։
Լոտ N 2. Հոսքագիծ RCGF16-16-6C(մատակարար SUZHOU CITY CHENYU PACKING MACHINERY CO LTD ընկերություն)։ Մեկնարկային գինն է 10.530.000 ՀՀ դրամ։
Լոտ N 3. Ավտոմեքենա RENAULT MEGANE 20 OL 244։ Մեկնարկային գինն է 689.000 ՀՀ դրամ։
Լոտ N 4. Ավտոմեքենա FORD TRANSIT 24 SS 161։ Մեկնարկային գինն է 1.183.000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի Հայբիզնեսբանկ, հ/հ 1150009003953975 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան(ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Վանց Գրուպ>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 091-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2 բն.21

Հեռ..` +374 94 407 182

Էլ. փոստ`