Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՁ Վրեժ Ալբերտի Հովսեփյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

28.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Վրեժ Հովսեփյանի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2023թ ապրիլի 13-ին ժամը 15։00-ին ԱՁ Վրեժ Ալբերտի Հովսեփյանի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի գույքերի աճուրդ-վաճառք հետևյալ լոտերով և մեկնարկային գներով `
Լոտ 2։ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փող. 9/1շենք, բնակարան՝ 82 /վկայական N 23102019-01-0150/
Շինությունների բնութագրերը։ Կադաստրային համարը՝ 01-001-0023-0184-001-082, տեսակը՝ բնակարան, մակերեսը՝ 86.3քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն։
Մեկնակային գինը կազմում է 27.658.260 /քսանյոթ միլիոն վեց հարյուր հիսունութ հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
Լոտ 3։ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Լենինգրադյան փող. 14շենք, բնակարան 30 /վկայական N 19032014-01-0013/
Շինությունների բնութագրերը։ Նպատակային նշանակությունը՝ բնակելի, կադաստրային ծածկագիրը՝ 01-001-0023-0001-016-030, տեսակը՝ բնակարան, մակերեսը՝ 58.3քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն։
Մեկնակային գինը կազմում է 18.994.095 /քսանմեկ միլիոն հարյուր չորս հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված ԱՁ Վրեժ Ալբերտի Հովսեփյանի սնանկության հատուկ հաշվին` 19300 163071700, մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9: Աճուրդում հաղթած մասնակիցը գույքի վաճառքի գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրվանից 10 /տասը/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը:
Լոտը կարելի է ուսումնասիրել հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին և ժամկերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանին (հեռ +37494 187008 նաև VIBER):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008

Էլ. փոստ`