Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Էջմիածնի հաց» ԲԲԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մուշեղ Խաչիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ․ ապրիլի 14-ին, ժամը 16։00-ին ք․Երևան Ալ․Մանուկյան 10 շենք, 3 բնակարան հասցեում նշանակված է «Էջմիածնի հաց» ԲԲԸ-ի պարտավորությունների համար ՀՀ, Արմավիրի մարզ, ք․Էջմիածին հասցեում գտնվող թիվ 04-002-1063-0006 կադաստրային ծածկագրով հողամասի /սեփականության իրավունքի գրանցման թիվ 2850137 վկայական, տրված՝ 16․09․2011թ․, հողամասի չափը՝ 9,41 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, օգտագործման նպատակը՝ վարելահող/ 6-րդ աճուրդը հետևյալ լոտով․
ԼՈՏ 1․ ք․Էջմիածին հասցեում գտնվող թիվ 04-002-1063-0006 կադաստրային ծածկագրով հողամաս՝ 20․017․620/քսան միլիոն տասնյոթ հազար վեց հարյուր քսան/ ՀՀօդրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
1․ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը,
2․իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը,
3․աճուրդի մասնկացության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը․ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում բացված հատուկ հաշվեհամարին՝ 2474603932310000, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկածպմասնակիցը:
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Էջմիածնի հաց» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մուշեղ Խաչիկյանին՝ 044-77-44-64 հեռախոսահամարով։

Հասցե` Օտյան 53/2

Հեռ..` 044774464

Էլ. փոստ`