Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Վիգեն Նորիկի Մնացականյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Ռուզաննա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

30.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վիգեն Նորիկի Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. ապրիլի 20-ին ժամը 11:30-ին Վիգեն Նորիկի Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Վիգեն Նորիկի Մնացականյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Ռուզաննա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Արտաշատ, Իսակովի թաղամաս հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-կադաստրային ծածկագիր՝ 03-001-0693-0038, մակերեսը՝ 0,44 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, հողամասը տեղազննման օրվա դրությամբ գտնվել է անմշակ վիճակում, հողամասը գտնվում է ոռոգման ջրով ապահովված հատվածում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատու Ռուզաննա Ստեփանյանին /վկայական՝ 813060/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Վիգեն Նորիկի Մնացականյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ /գրավի գրանցման վկայական՝ 0074539/: Մեկնարկային գինը՝ 850.306 /ութ հարյուր հիսուն հազար երեք հարյուր վեց/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605833780000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`