Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դավիթ Գևորգյանի և Սյուզաննա Խաչատրյանի սնանկության գործով նոր պահանջի հայտարարություն

31.03.2023

Տիպ` Պարտատերերի նոր պահանջների կամ պահանջների փոփոխությունների մասին
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Ապիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46 հոդված


Դատարանի «12» դեկտեմբերի 2022թ.-ի վճռով սնանկ ճանաչված Դավիթ Գևորգյանի և Սյուզաննա Խաչատրյանի թիվ ՍնԴ/1018/04/21 սնանկության գործով Սյուզաննա Խաչատրյանի անվամբ «Գլաձոր» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է պահանջ 99 017 ԱՄՆ դոլար գումարի չափով, որը գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում, որպես ապահովված պահանջ:
Հայտնվում է այն մասին, որ հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները, պարտապանը կամ պարտատերերը կարող են «Գլաձոր» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացրած պահանջի դեմ 7-օրյա ժամկետում առարկություններ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե` ք.Երևան, Օտյան 53/2/:

Հասցե` Ք.Երևան Արագածի փող. 57տ.

Հեռ..` +37499191410

Էլ. փոստ`