Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գագիկ Արտուշի Շահգելդյանին պատկանող գույքերն աճուրդով վաճառելու մասին

03.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գագիկ Արտուշի Շահգելդյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

21.04.2023 թվականին՝ ժամը 13:30-ին, ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Գագիկ Արտուշի Շահգելդյանի թիվ ՍնԴ/0511/04/21 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Նազարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում հետևյալ գույքերը 3 առանձին լոտերով:
Լոտ N1՝ VAZ 21074: VAZ 21074 (նույնացման համարը՝ XTA21074082765848, h/h` 51 SN 500, թողարկման տարեթիվը՝ 2008թ., տ/մ տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սպիտակ, սրահը՝ կտորե երեսպատվածք, գույնը սև, գտնվում է վատ վիճակում, շարժիչը՝ բենզինային, տ/մ վիճակը՝ միջին, լրացուցիչ՝ տեղադրված է գազաբալոնային համակարգ): Գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Ս. Տարոնցի 1 (հարակից տարածք):
Մեկնարկային գինն է 550 000 ՀՀ դրամ:
Լոտ N2՝ Ոսկյա իրեր: Կախազարդ (հարգը՝ 583, քանակը՝ 7 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 9.30 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 9.20 գրամ), Ականջօղ (հարգը՝ 583, քանակը՝ 16 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 21.10 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 20.80 գրամ), Ոսկու կտորներ (լոմ) - (հարգը՝ 583, քանակը՝ 30 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 51.50 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 51.0 գրամ), Ապարանջան (հարգը՝ 583, քանակը՝ 6 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 24.30 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 24.10 գրամ): Ընդհանուր՝ քանակը՝ 59 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 106.20 գրամ, իրում պարունակվող ուսկու կշիռը՝ 105.10 գրամ։ Գտնվելու վայրը՝ <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲ ընկերություն, (ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 8): Գույքը գրավադրված է <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց:
Մեկնարկային գինն է 1 401 000 ՀՀ դրամ:
Լոտ N3՝ Ոսկյա իրեր: Շղթա (հարգը՝ 583, քանակը՝ 8 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 39.90 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 39.50 գրամ), Ամուսնական մատանի (հարգը՝ 583, քանակը՝ 9 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 36.90 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 36.50 գրամ), Մատանի կանացի (հարգը՝ 583, քանակը՝ 12 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 22.70 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 22.0 գրամ), Խաչ (հարգը՝ 583, քանակը՝ 14 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 6.80 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 6.80 գրամ): Ընդհանուր՝ քանակը՝ 33 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 106.30 գրամ, իրում պարունակվող ուսկու կշիռը՝ 104.8 գրամ։ Գտնվելու վայրը՝ <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲ ընկերություն, (ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 8): Գույքը գրավադրված է <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց:
Լոտի մեկնարկային գին՝ 1 397 000 ՀՀ դրամ (մեկ միլիոն երեք հարյուր իննսունյոթ հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 14.04.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ (բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (<<Ակբա Բանկ>> ԲԲԸ, հ/հ 220531026726000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 27.11.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ դիմելով աճուրդի կազմակերպչին (սնանկության գործով կառավարչին)՝ աճուրդն սկսվելուց առաջ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարող են ուսումնասիրել աճուրդի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (աճուրդի մասնակից են համարվում հայտ ներկայացրած անձինք /տես՝ <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածները/) կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնելուց հետո՝ 15.04.2023-20.04.2023թթ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրանց գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Հայտ ներկայացնելուց առաջ պարտադիր ծանոթանալ աճուրդի կանոնակարգին:
Կառավարչի հետ պայմանավորվելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել կառավարիչ Ն. Նազարյանին (հեռ. +374 98 05 16 16) կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գրասենյակ:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գր.

Հեռ..` +374 98 05 16 16

Էլ. փոստ`