Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Հայկ Հովհաննեսի Բալինյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

05.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայկ Հովհաննեսի Բալինյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. ապրիլի 25-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/1509/04/22 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Հայկ Հովհաննեսի Բալինյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 3 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ 6-րդ փողոց, թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-հողամասը կրում է 07-057-0010-0065 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 1589քմ մակերես, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, բնակելի տան տարածքը պարսպապատված է, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է հետևյալ շինություններով՝ բնակելի տուն՝ 475,09քմ մակերեսով, տնտեսական շենք՝ 475,09քմ, ավտոտնակ՝ 16,74քմ, տնտեսական շինություն՝ 32,94քմ, նկուղ՝ 32,94քմ, խոհանոց՝ 48,22քմ, կաթսայատուն՝ 8,77քմ, հավաբուն՝ 5,88քմ, ջրավազան՝ 24քմ, ծածկ՝ 8քմ, բնակելի տունը կառուցվել է 1990թ., մակերեսը՝ 475,09քմ, հարկայնությունը՝ երկու հարկ և ձեղնահարկ, շինության հիմքը՝ երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, փողոցի կողմից երեսպատված տուֆ քարով, տանիքը՝ երկլանջ, ծածկույթը՝ թիթեղ, ջրահեռացումը՝ կազմակերպված, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութ, պատուհանները՝ փայտանյութ, միջանցքի և խոհանոցի հատակը՝ կերամիկական, հյուրասենյակի և ննջարանների հատակը՝ մանրահատակ, պատերը և առաստաղը գաջասվաղված, երեսպատված ներկանյութերով, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը սալիկապատված, իրականացված է կախովի առաստաղ, կոմունիակացիաներն առկա են, առկա է նաև անհատական ջեռուցման համակարգ: Գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Հայկ Հովհաննեսի Բալինյանին և Գոհար Հակոբի Վարդանյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Հայկ Հովհաննեսի Բալինյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Սեփականության վկայական՝ 20092018-07-0091, գրավի գրանցման վկայական՝ 20092018-07-0092: Մեկնարկային գինը՝ 96.633.000 /իննսունվեց միլիոն վեց հարյուր երեսուներեք հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. DAF մակնիշի FAR XF 105.460 տիպարի, 35 XT 343 հաշվառման համարանիշի բեռնատար սառնարան: Գույքի նկարագրությունը-թողարկման տարաեթիվը՝ 2012թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ սառնարան, գույնը՝ կապույտ-մոխրագույն մետալիկ, նույնականացման համարը՝ XLRAS48MS0E945348, շարժիչի հզորությունը՝ 338/460, սրահը՝ կաշվե երեսպատվածք, գույնը սև, գտնվում է լավ վիճակում, շարժիչը դիզելային, տրանսպորտային միջոցի վիճակը՝ միջինից լավ (սառնարանը բացակայում է), հաշվառման վկայագիր՝ KB903351, տրված՝ 07.11.2012թ.: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հայկ Հովհաննեսի Բալինյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Հայկ Հովհաննեսի Բալինյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 17/3-19873: Մեկնարկային գինը՝ 14.175.000 /տասնչորս միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. Groenewegen մակնիշի RE 888 PC տիպարի, 02 A 268 հաշվառման համարանիշի կիսակցորդ սառնարան: Գույքի նկարագրությունը-թողարկման տարաեթիվը՝ 2003թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ կիսակցորդ, թափքի տեսակը՝ սառնարան, գույնը՝ սպիտակ, նույնականացման համարը՝ XL962000030002010, շարժիչի հզորությունը՝ 1/1, սրահը՝ միջին վիճակ, սառնարանային ռեֆրեժատորը չի աշխատում, հաշվառման վկայագիր՝ KB903349, տրված՝ 07.11.2012թ.: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հայկ Հովհաննեսի Բալինյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Հայկ Հովհաննեսի Բալինյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 17/3-19874: Մեկնարկային գինը՝ 6.075.000 /վեց միլիոն յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.04.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606647720000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`