Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՄՈՆԹԵ․Մ» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

10.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Միհրան Խաչատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.04.2023թ․ժամը 13:00-ին ք․Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ հասցեում «ՄՈՆԹԵ․Մ» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
26.04.2023թ, ժամը 13:00-ին «ՄՈՆԹԵ․Մ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Մ. Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ հասցեում կրկին կանցկացվի «ՄՈՆԹԵ․Մ» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գներով:
Գույքերը աճուրդի են ներկայացվում չորս լոտով, այն է`
Լոտ 1. DAF մակնիշի, FT XF 105.510 տիպի և 505 NN 60 պետահամարանիշով բեռնատար-թամբային քարշակ ավտոմեքենան՝ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ XH069334:
Մեկնարկային գինը կազմում է 10,052,910 ՀՀ դրամ:
Լոտ 2. SEMI-TRAILER մակնիշի, DUMPER VERA METAL տիպի և 505 NN 60 պետահամարանիշով ինքնաթափ կիսակցորդը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ XH069345:
Մեկնարկային գինը կազմում է 4,708,611 ՀՀ դրամ:
Լոտ 3. FORD մակնիշի, TRANZIT 2.4 TD տիպի և 505 VV 60 պետահամարանիշով բեռնատար ավտոմեքենան՝ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ XH068583:
Մեկնարկային գինը կազմում է 3,419,010 ՀՀ դրամ:
Լոտ 4. MAN մակնիշի, TG 460A տիպի և 505 PP 60 պետահամարանիշով բեռնատար (ֆուրգոն) ավտոմեքենան՝ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ XH051302:
Մեկնարկային գինը կազմում է 7,349,049 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.04.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ, հ/հ 2478103162960000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Մ.Խաչատրյանին` 091208810 հեռախոսահամարով:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ

Հեռ..` (091) 208810

Էլ. փոստ`