Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Ռազմիկ Հրանտի Մխիթարյանի սեփականության իրավունքով պատկանող և պարտավորությունների կատարման ապահովման համար <<Էվոկաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի կամակերպման և անցկացման մասին

11.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Ռազմիկ Հրանտի Մխիթարյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Կարապետի Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ

06.04.2023թ ժամը 13:30-ին ք․ Երևան, Տերյան 91, 2-րդ հարկ, սենյակ 6 հասցեում նշանակված Ա/Ձ Ռազմիկ Հրանտի Մխիթարյանի սեփականության իրավունքով պատկանող և պարտավորությունների կատարման ապահովման համար <<Էվոկաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ՝ 1 ընդհանուր լոտով տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
27.04.2023թ-ին ժամը 13:30-ին ք․ Երևան, Տերյան 91, 2-րդ հարկ, սենյակ 6 հասցեում տեղի կունենա Ա/Ձ Ռազմիկ Հրանտի Մխիթարյանի սեփականության իրավունքով պատկանող և պարտավորությունների կատարման ապահովման համար <<Էվոկաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ, նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գնով, որը բաղկացած է 1 ԼՈՏԻՑ:
Լոտ 1. ՀՀ ք․ Երևան, Ավան, Իսահակյան թաղամաս 5/5 շենք, բն․ 17/1 բնութագիրը՝ ( շենքի հիմքը՝ երկաթբետոնյա, շենքի պատերը՝ տուֆ, միջհարկային բարձրությունը՝ մոտ հ-2.8մ․ շենքի հարկերը քնակը 2 հարկ, բնակարանի մակերեսը 1-ին հարկ 93.1քմ, նկուղային հարկ 99.7քմ, դռները՝ մուտքի դուռը շքամուտքից՝ մետաղական, բակի կողմից մետաղոպլաստ, ներսի դռները փայտանյութ, պատուհանները՝ մետաղապլաստե, սանհանգույց և լոգարան՝ հատակը և պատերը երեսպատված են կերամիկակակ սալիկներով, կոմունիկացիաներ՝ էլ․ մատակարարութմ, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է, ունի անհատական ջեռուցման համակարգ) որի մեկնարկային գինը սահմանվել է ՝ 54.540.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 21.04.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, հ/հ 1150006313963903)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և վտարման հետ կապված վճարային
պարտավորությունները կրում է գնորդը
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Լ.Պետրոսյանին` 098033366 հեռախոսահամարով:

Հասցե` ք․Երևան, Տերյան 91, 2-րդ հարկ, սենյակ 6

Հեռ..` +37498033366

Էլ. փոստ`