Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարապետ Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: ՍնԴ/2523/04/22

13.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. Ապրիլի 13-ին նշանակված Կարապետ Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2023թ. Ապրիլի 28-ին ժամը 11:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Կարապետ Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող և “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով /նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս նվազեցված/.
1. Լոտ 1. Ք. Երևան, Արցախի փող. 8/4 շենք, բն. 26 հասցեում գտնվող բնակարան, մակերեսը` 98,5 քառ.մ: Գտնվում է 14 հարկանի շենքի 7-րդ հարկում: Մուտքի դուռը մետաղական, ներսի դռները և պատուհանները փայտե, վերանորոգումը` հին, հատակը հին մանրահատակ: Գազիֆիկացված է:
Աճուրդի մեկնարկային գինը` 27 000 000 ՀՀ դրամ:
Բնակարանը բնակեցված է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295470 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Կարապետ Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`