Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արտյոմ Ալեկի Վարդանյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.03.2023թ. հայտարարված Արտյոմ Ալեկի Վարդանյանի գույքերի աճուրդը կայացել է մասնակիորոն՝ վաճառվել են թիվ 5-11 և 13 լոտերը:
11.05.2023թ-ին ժամը 14:00-ին Արտյոմ Ալեկի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արտյոմ Ալեկի Վարդանյանին /գործ թիվ ՍնԴ/1771/04/19/ սեփականության իրավունքով պատկանող ներքոշարադրյալ գույքերի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքերի արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից , համապատասխանաբար կազմելով՝
Լոտ 3. ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գ. Ձորաղբյուր, Անկախության փող. 1-ին նրբ. թիվ 8 տնամերձ հողամաս, 0.139 /հա/ մակերեսով, սեփ. վկայական թիվ 2505879, հանդիսանում է Արտյոմ Ալեկի Վարդանյանի սեփականությունը, ¦Երևանի գարեջուր§ ՓԲԸ-ի գրավ- 11.219.400 ՀՀ դրամ,
Լոտ 4. ՀՀ Կոտայքի մարզ, գ.Ձորաղբյուր , Անկախության 1-ին նրբ., թիվ 6 հողամաս 0.242 /հա/ մակերեսով, կադաստրային համարը՝ 07-042-048-013, վկայականի համար՝ 2517336, հանդիսանում է Արտյոմ Ալեկի Վարդանյանի սեփականությունը, ¦Երևանի գարեջուր§ ՓԲԸ-ի գրավ – 17.583.500 ՀՀ դրամ,
Լոտ 12. Ավտոմեքենա ¦Mercedes-Benz S450 4 matic§ մակնիշի, 2009թ. արտադրության, 17ՕԼ014 պետ. համարանիշի տր. միջոց, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև մետալիկ, նույնականացման համարը՝ WDD2211841A15506, շարժիչի հզորությունը՝ 250/340 ձ. ուժ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, հանդիսանում է Արտյոմ Ալեկի Վարդանյանի սեփականությունը – 5.637.600 ՀՀ դրամ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192707 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`