Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սամվել Ամիրյանին պատկանող գույքերի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

18.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.04.2023թ. ժամը 11:00-ին հայտարարված Սամվել Ամիրյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2023 թվականի մայիսի 08-ին ժամը 10:30-ին ք. Երևան, Աշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում ԱՁ Սամվել Գրիգորի Ամիրյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և պարտապանի պարտավորության դիմաց <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդ-վաճառք։
Լոտ 1. Գնահատվող բնակարանը, գտնվում է ք. Իջևան, Անկախության փողոց, 17 շենք, թիվ 30 հասցեում՝ 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Ընդհանուր առմամբ, բնակարանի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում էր միջինից լավ վիճակում: Գնահատման վեց / 1-ից 6, որտեղ 1-ը ամենավատն է, իսկ 6-ը՝ ամենալավը / բալանոց համակարգում ներքին հարդարման ցուցանիշը համապատասխանում է 4-րդ կատեգորիային: Շենքի հիմքը՝ երկաթբետոնե, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր: Ներքին բարձրությունը 2.7 մետր: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 95.32 ք., որից 25.61 քմ ինքնակամ: Մուտքի և ներսի դռները փայտանյութ, պատուհանները՝ մետաղոպլաստ: Բնակարանի հյուրասենյակի, ննջասենյակի և միջանցքի պատերը պաստառապատ են, բացառությամբ մեկ ննջասենյակի, որի պատերը պատված են ներկանյութով: Հատակը՝ մանրատախտակ: Խոհանոցի հատակը կերամիկական սալիկներ են: Սանհանգույցի և լոգարանի հատակն ու պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով: Բնակարանը գազաֆիկացված է և ունի անհատական ջեռուցման համակարգ, ինչպես նաև առկա են բոլոր կոմունիկացիաները՝ էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի:
Համաձայն անկախ գնահատող << Էքսպերտ Օցենկա >> ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության, նշված գույքի շուկայական արժեքը կազմում է 18,500,000 ՀՀ դրամ գումար:
Մեկնարկային գինը 16,650,000 / տասնվեց միլիոն վեց հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ:
Լոտ 2. Գնահատվող անշարժ գույքերը գտնվում են Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության փողոց, 17/73 և Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության փողոց, 17/74 հասցեներում: Վերոնշված հասցեներում գտնվող գույքերը խանութներ են: Վերոնշված 2 առանձին գույքերը կազմում են մեկ / 1 / ամբողջություն և վաճառքի են հանվում ընդհանուր 1 լոտով: Շենքի հիմքը՝ երկաթբետոնե, պատերը՝ տուֆ: Միջհարկային ծածկը՝ փայտից կամ այլ նյութից: Ներքին բարձրությունը կազմում է 2.5 մետր: Մեկ հարկանի: Մակերեսը կազմում է ընդհանուր 81.84 քմ / 45.44 և 36.4 /: Մուտքի դուռը մետաղական, իսկ ներսի դռները և պատուհանները՝ մետաղապլաստե: Ընդհանուր առմամբ, տարածքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում էր միջինից վատ վիճակում: Գնահատման վեց / 1-ից 6, որտեղ 1-ը ամենավատն է, իսկ 6-ը՝ ամենալավը / բալանոց համակարգում ներքին հարդարման ցուցանիշը համապատասխանում է 3-րդ կատեգորիային: Գույքի պատերը գաջասվաղված են, պատված ներկանյութով: Հատակը՝ կերամիկական սալիկներ: Սանհանգույցի պատերը և հատակը սալիկապատված է: Առկա է Էլ.մատակարարում և ջրամատակարարում:
Համաձայն անկախ գնահատող << Էքսպերտ Օցենկա >> ՍՊԸ-ի գնահատման հաշվետվությունների, գույքերի շուկայական արժեքները կազմում են համապատասխանաբար 11,350,000 / տասնմեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար / և 9,560,000 / ինը միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար / ՀՀ դրամ գումար: Ընդհանուր՝ 20,910,000 / քսան միլիոն ինը հարյուր տաս հազար / ՀՀ դրամ:
Մեկնարկային գինը ՝ 18,820,000 / տասնութ միլիոն ութ հարյուր քսան հազար / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում ԱՁ Սամվել Ամիրյանի 1510011961961933 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ մինչև ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։շԳույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Միաժամանակ նշեմ, որ գույքը ծանրաբեռնված են բնակչով:
Աճուրդի կանոնակարգին և լոտերին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ․ 077443822, 096696779։

Հասցե` ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` +37477443822

Էլ. փոստ`