Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Լևոն Համլետի Հարությունյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.04.2023թ. հայտարարված Լևոն Հարությունյանի աճուրդը չի կայացել է հայտեր չլինելու պատճառով:
11.05.2023թ. ժամը 13:30-ին Լևոն Հարությունյանի /գործ թիվ ՍնԴ/0718/04/20/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Լևոն Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ¦ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ§ ՈՒՎԿ ՓԲԸ -ում գրավադրված գույքի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է
Լոտ 1. ՀՀ Տավուշի մարզ, համայնք Հովք, 4-րդ փող., 2-րդ փակուղի 1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս և շինություններ, որը բաղկացած է 1.29 /հա/ մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասից, 519.6 քմ մակերեսով անասնաշենքից և 130,2 քմ մակերեսով աշխատողների սենյակից, սեփ. վկ. 06112015-11-0002, հանդիսանում է Լևոն Համլետի Հարությունյանի սեփականությունը, ¦ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ§ ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրավ – 30.132.800 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192740 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`