Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշոտ Գևորգյանի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍնԴ/2602/04/21/ անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աշոտ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. ապրիլի 14-ին ժամը 16:00-ին Աշոտ Գևորգյանի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2023թ. մայիսի 10-ին ժամը 16:00-ինՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեում տեղի կունենա Աշոտ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով՝ հետևյալ 1 լոտով.
Լոտ 1 - ՀՀ Արագածոտնի մարզ, համայնք Թթուջուր 3-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույք: Անշարժ գույքի նկարագրությունը. Հողատարածքը՝ 3110քմ մակերեսով է, հողամասի վրա առկա են՝ 94.23քմ մակերեսով բնակելի տուն, անասնաշենք՝ 142.08քմ, հացատուն՝ 22.36քմ, պարիսպ՝ 2.27քմ: Անշարժ գույքի դիրքը՝ միջինից ցածր է, տեղադրությունը և տարածաշրջանային գրավչությունը՝ միջին է, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային/բավարար, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքը՝ սեփականության, ըստ ՀՀ օրենսդրության՝ այլ սահմանափակումներ չունի, հողամասի երկրաչափական տեսքը՝ կանոնավեր բազմանկյուն է, ճակատային եզրագիծը՝ երկրորդական փողոցի հետ է, կառուցապատման չափորոշիչները գնահատվում է՝ լավ, թեքությունը՝ հարթ, բնակելի տան բակը կիսաբարեկարգ է, ունի անասնաշենք, հացատուն, պարիսպ, շինությունների նկատմամբ գրանցված իրավունք՝ սեփականություն, շինության կառուցվածքը՝ քարե, շինության կառուցման տարեթիվը՝ 1970-1980-ական թթ., շինության ընդհանուր տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր է գնահատվում, շինության միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, տանիքը՝ թիթեղյա, առաստաղի բարձրությունը՝ 2.7մ-2.8մ, արտաքին պատերը՝ քարե, արտաքին հարդարում չունի, հիմնական շինության ներքին ընդհանուր մակերեսը կազմում է՝ 94.23քմ, բնակելի տունը մեկհարկանի է, արտաքին լուսամուտները՝ մետաղապլաստե, փայտե, արտաքին լուսամուտների ընդհանուր վիճակը՝ միջինից բարձր է, միջսենյակային դռները՝ փայտե, մետաղապլաստե, սենյակների հատակը՝ սալիկապատ, բետոնե, պատերը՝ գաջած, առանց հարդարման սվաղած, խոհանոցի պատերը՝ գաջած, առանց հարդարման սվաղած, առաստաղը՝ ներկած, առանց հարդարման, հատակը՝ սալիկապատ, պատերը՝ գաջած, առաստաղը՝ առանց հարդարման, միջինից ցածր, սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սվաղած, առաստաղը՝ առանց հարդարման, միջինից ցածր, միջանցքի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ գաջած, առաստաղը՝ առանց հարդարման, միջինից ցածր է, առկա են՝ ենթակառուցվածքներ, ջեռուցուվում է՝ վառարանով, օժանդակ կառույց ½- անասնաշենք՝ 142.08քմ, օժանդակ կառույց 3՝ հացատուն՝ 22.36քմ է, օժանդակ կառույց 4՝ պարիսպ՝ 2.27, օժանդակ կառույցների տեխնիկական վիճակը՝ միջինից բաձր է գտնվում, իսկ ներքին ընդհանուր վիճակը միջինից ցածր վիճակում է գտնվում:
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է՝ 6.141.600 ՀՀ դրամ:

Գույքի ձևակերպման, գրանցման և տեղափոխման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ մինչև 05.05.2023թ. ժամը 17:30 կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը դրամարկղ կամ սնանկության հաոտւկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը դրամարկղ կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն սնանկության գործով կառավարչին՝ դրամարկղ մուտք անելու նպատակով կամ <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220531493363000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը կարող է ձայնագրվել կամ տեսագրվել կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանին (ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ/, հեռ. +37444 66-66-63)։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`