Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. ապրիլի 14-ին, ժամը 11:30-ին <<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2023թ. մայիսի 10-ին, ժամը 11:30-ին <<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեում կանցկացվի <<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով երեք լոտերով.

Լոտ 1-Ավտոմեքենա՝ KIA SORENTO 3.5 մակնիշի, թողարկման տարեթիվը 2004թ., նույնականացման համարը` KHDJC733155353982, հաշվառման համարանիշը՝ 833 OZ 61, Տ/Մ գրանցման վկայագիր՝ HB795478, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ կապույտ մետալիկ, թափքի տեսակը՝ ունիվերսալ, շարժիչի տեսակը՝ բենզինային-գազ, անիվները՝ միջինից բարձր, անվահեծերը՝ ալյումինե, սրահը՝ կտորյա, փոխանցման տուփը՝ ավտոմատ, ղեկը ձախակողմյան, տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր է, առկա են վնասված հատվածներ: Մեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով:
Լոտի արժեքը կազմում է 1.405.000 ՀՀ դրամ:
Լոտ 2- Ավտոմեքենա՝ HYUNDAI H1 2.4 L մակնիշի, թողարկման տարեթիվը 2013թ., նույնականացման համարը` KMJWA37RADU551371, հաշվառման համարանիշը՝ 909 QQ 10, Տ/Մ գրանցման վկայագիր՝ HB217474, ՏՄ տեսակը՝ ավտոբուս, գույնը՝ սպիտակ, թափքի տեսակը՝ վագոն, փոխանցման տուփը՝ մեխանիկական, անիվները՝ միջին, անվահեծերը՝ գործարանային, սրահը՝ կտորյա, ղեկը ձախակողմյան,մեքենայի տեխնիկական վիճակը գնահատվում է՝ միջին, առկա են վնասված հատվածներ: Մեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով:
Լոտի արժեքը կազմում է 4.461.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Ավտոմեքենա՝ HYUNDAI H1 2.4 L մակնիշի, թողարկման տարեթիվը 2013թ., նույնականացման համարը` KMJWA37RADU551866, հաշվառման համարանիշը՝ 909 VV 10, Տ/Մ գրանցման վկայագիր՝ HB217422, ՏՄ տեսակը՝ ավտոբուս, գույնը՝ սպիտակ, թափքի տեսակը՝ վագոն, փոխանցման տուփը՝ մեխանիկական, անիվները՝ միջին, անվահեծերը՝ գործարանային, սրահը՝ կտորյա, ղեկը ձախակողմյան,մեքենայի տեխնիկական վիճակը գնահատվում է՝ միջին, առկա են վնասված հատվածներ, նշենք նայև, որ մեքենայի շարժիչը վերափոխված է այլ ավտոմեքենայի շարժիչով: Մեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով:
Լոտի արժեքը կազմում է 3.996.000 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և տեղափոխման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով <<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ 220533335562000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`