Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վոլոդյա Արշակի Թելոյանին սեփականության իրավունքով պատկանող, վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար §Արդշինբանկ¦ ՓԲ ընկերությունում գրավադրված՝ ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ 9փող., 2 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

25.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վոլոդյա Թելոյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

ՀՀ սնանկության դատարանի 05.03.2021թ.-ի թիվ ՍնԴ/0195/04/21 վճռով Վոլոդյա Արշակի Թելոյանը /ք, Երևան, Նորիք 9 փողոց, անփ.՝ AR 0369500, տրվ.՝ 11.07.2017թ., 010-ի կողմից/ ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 15.03.2021թ.-ի որոշմամբ Վոլոդյա Արշակի Թելոյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:
ՀՀ սնանկության դատարանի 21.04.2023թ.-ի թիվ ՍնԴ/0195/04/21 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով §Սնանկության մասին¦ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և §Հրապարակային սակարկությունների մասին¦ ՀՀ օրենքը, 12.05.2023թ.-ին, ժամը 12:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է Վոլոդյա Արշակի Թելոյանին սեփականության իրավունքով պատկանող, վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար §Արդշինբանկ¦ ՓԲ ընկերությունում գրավադրված՝ ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ 9փող., 2 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը, 1ԼՈՏ-ով:
ԼՈՏ 1. ՀՀ, ք.Երևան, Նորք-Մարաշ 9 փող., 2 բնակելի տուն հասցեում գտնվող տուն՝ 01-009-0021-0001 կադաստրային համարով /վկ. թիվ 19072017-01-0168/, 0.042943 հա մակերեսով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, որի վրա առկա է 01-009-0021-0001-001 կադաստրային համարով, 165.9քմ մակերեսով բնակելի նշանակության բնակելի տուն, 01-009-0021-0001-002 կադաստրային համարով, 35.91 քմ մակերեսով և 01-009-0021-0001-003 կադաստրային համարով, 21.5 քմ մակերեսով օժանդակ շինություններ:
Աճուրդի մեկնարկային գինը 47.200.000 /քառասունյոթ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի §Հայբիզնեսբանկ¦ ՓԲԸ-ում բացված Վոլոդյա Արշակի Թելոյանի սնանկության հատուկ հաշվին 1150009148188114: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ սահմանված ժամկետում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար վճարված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, համադրման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Լոտի ուսումնասիրության, աճուրդի կանոնակարգի և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-21-01-11

Էլ. փոստ`