Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

“Առմա-Դայմոնդ” ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված և սեփականության իրավունքով երրորդ անձին պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: ՍնԴ/0812/04/19

27.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. մայիսի 15-ին ժամը 12:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է “Առմա-Դայմոնդ” ՍՊԸ-ի պարտավորությունների համար “Այ Դի բանկ” ՓԲԸ-ում գրավադրված և սեփականության իրավունքով երրորդ անձ` Սիմոն Խոջոյանին պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շահումյան 226 հասցեում գտնվող, թիվ` 519035 սեփականության վկայականով բնակելի տուն:
Աճուրդի մեկնարկային գինը սահմանվում է` 8 500 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295472 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Առմա-Դայմոնդ” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`