Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Ռաֆայել Ավտո>> ՍՊԸ-ի պարտատերերի նախնական ցուցակ

27.04.2023

Տիպ` Պարտատերերի պահանջների նախնական ցուցակի մասին հայտարարություն
Հայտատու` Արսեն Ասատրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 46-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 23.02.2023թ. թիվ ՍնԴ/1634/04/20 որոշմամբ <<ՌԱՖԱՅԵԼ ԱՎՏՈ>> ՍՊԸ-ի (հասցեն՝ Արարատի մարզ, Արտաշատ, Երևանյան խճ. 20, ՀՎՀՀ՝ 04232386, տնօրեն՝ Արշավիր Ռաֆիկի Հովհաննիսյան, հասցե՝ Արարատի մարզ, Բյուրավան, Պ. Սևակի փողոց, տուն 17) ճանաչվել է սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի 03.03.2023թ. որոշմամբ նշանակվել եմ պարտապանի սնանկության գործով կառավարիչ:
Ղեկավարվելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով Ձեզ եմ ներկայացնում <<ՌԱՖԱՅԵԼ ԱՎՏՈ>> ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը.
1. ՀՀ ՊԵԿ 14,713,812 (տասնչորս միլիոն յոթ հարյուր տասներեք հազար ութ հարյուր տասներկու) ՀՀ դրամ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <<է>> հերթ
2. ՀՀ ՊԵԿ 438,628 (չորս հարյուր երեսունութ հազար վեց հարյուր քսանութ) ՀՀ դրամ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> հերթ
2. ՀՀ ՊԵԿ 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <<դ>> հերթ

Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ առարկությունները կարող են ներկայացվել հայտարարության հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում՝ ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Զովունի, 39 փողոց, 55 շենք, բն․ 4

Հեռ..` +374-99-49-44-00

Էլ. փոստ`