Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Համակարգիչ-շինարար>> ՍՊԸ-ի պարտատերերի ժողովի մասին ծանուցում

27.04.2023

Տիպ` Պարտատերերի ժողով հրավիրելու մասին հայտարարություն
Հայտատու` Արսեն Ասատրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 66-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 20.05.2020թ. թիվ ՍնԴ/0877/04/20 վճռով <<ՀԱՄԱԿԱՐԳԻՉ-ՇԻՆԱՐԱՐ>> ՍՊԸ-ն (հասցե` ք. Երևան, Էրեբունի, Սարի թաղ., 7 փ., շ. 67/24, ՀՎՀՀ՝ 00473925) ճանաչվել է սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի 02.06.2020 թվականի որոշմամբ <<ՀԱՄԱԿԱՐԳԻՉ-ՇԻՆԱՐԱՐ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Ասատրյանը:
ՀՀ սնանկության դատարանի կողմից ծանուցվել եմ, որ պարտապանի կողմից ներկայացվել է ֆինանսական առողջացման ծրագիր ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ տեղեկացնում եմ, որ 11.05.2023 թվականին, ժամը՝ 12:30-ին, ք. Երևան, Գարեգին Նժդեհ 32 հասցեում տեղի կունենա պարտատերերի ժողով հետևյալ օրակարգով՝

1. Ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի երկարաձման քննարկում:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Զովունի, 39 փողոց, 55 շենք, բն․ 4

Հեռ..` +374-99-49-44-00

Էլ. փոստ`