Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Հեղինե Յուրիկի Բարսեղյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գրավատուներ Յուրիկ Ապետնակի Բարսեղյանին, Կարեն Յուրիկի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

04.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Հեղինե Յուրիկի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. հունիսի 06-ին ժամը 13:00-ին, թիվ ՍՆԴ/2056/04/22 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Հեղինե Յուրիկի Բարսեղյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գրավատուներ Յուրիկ Ապետնակի Բարսեղյանին, Կարեն Յուրիկի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր, Երևանյան փողոց 5 թաղամաս, 179 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- անշարժ գույքը բազմաֆունկցիոնալ համալիր է՝ 32,3քմ մակերեսով հատվածը սեփականության վկայականում գրանցված է խանութ (հասարակական շինություն), փաստացի նույնպես շահագործվում է որպես խանութ, 378,1քմ մակերեսով շինությունը սեփականության վկայանում գրանցված է բնակելի տուն, փաստացի դրա մի հատվածը շահագործվում է որպես ավտոլվացման կետ։ Օժանդակ շինություններից 30,7քմ և 38,4քմ մակերեսներով շենքերը սեփականության վկայանում գրանցված են որպես ավտոտնակ, փաստացի նույնպես շահագործվում են որպես ավտոտնակ։ 378,1քմ մակերեսով բնակելի տունը երկհարկանի է, որից 217,9քմ հատվածը շահագործման է հանձնվել 1985 թվականին, իսկ 160,2քմ մակերեսով հատվածը՝ 1956 թվականին։ Բնակելի տան պատերը քարից են, միջհարկային ծածկերը փայտանյութից են, առաստաղի բարձրությունը տարբեր սենյակներում տարբեր է՝ 1,6 մետր, 2,5 մետր և 2,8 մետր։ Տանիքը քառալանջ է, ազբոշիֆերից ծածկույթով։ Արտաքինից պատերը երեսպատված ցեմենտավազյա շաղախով։ Պատուհանները մետղապլաստից են։ Դռները փայտանյութից են, մի մասը հին, մի մասը նոր փոխված։ Ներքին հարդարման աշխատանքները կատարվել են տարբեր ժամանակահատվածներում, հին մասը ենթակա է կոսմետիկ վերանորոգման, նոր վերանորոգված հատվածը գտնվում է լավ վիճակում։ Հատակն իրականացված է լամինատով և մանրահատակով։ Պատերն ու առաստաղը գաջասվաղված են, երեսպատված ներկայանյութերով։ Խոհանոցի հատակը երեսպատված է կերամիկական սալիկներով։ 30,7քմ մակերեսով ավտոտնակը շահագործման է հանձնվել 2005 թվականին։ Ներքին բարձրությունը կազմում է 2,4 մետր։ Պատերը տուֆ քարից են, միջհարկային ծածկն իրականացված է երկաթ-բետոնով, տանիքը շիֆեր (թերթաքար)։
38,4քմ մակերեսով ավտոտնակը շահագործման է հանձնվել 1985 թվականին։ Ներքին բարձրությունը կազմում է 2,4 մետր։ Պատերը տուֆ քարից են, միջհարկային ծածկն իրականացված է երկաթ-բետոնով, տանիքը շիֆեր (թերթաքար)։
32,3քմ մակերեսով խանութը շահագործման է հանձնվել 2013 թվականին։ Ներքին բարձրությունը կազմում է 2,55 մետր։ Պատերը տուֆ քարից են, միջհարկային ծածկն իրականացված է երկաթ-բետոնով, տանիքը մետաղյա թիթեղով։ Երկու պատը արտաքին կողմից սվաղված են։ Մուտքի դռներն ու պատուհանները վիտրաժային են՝ մետաղապլաստից։ Հատակը երեսպատված է կերամիկական սալիկներով, պատերն ու առաստաղը գաջասվաղված են, երեսպատված ներկանյութերով։ Առաստաղի վրա նկատելի են անձրևաջրերի ներթափանցման հետևանքով առաջացած հետքեր։
Հողամասը զբաղեցնում է 975քմ մակերես, գտնվում է մասամբ բարեկարգված վիճակում։ Առկա է բազալտե սալիկներով իրականացված ճեմուղի, առկա են պտղատու ծառեր: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Յուրիկ Ապետնակի Բարսեղյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 06082018-06-0002/, ապահովելով անհատ ձեռնարկատեր Հեղինե Յուրիկի Բարսեղյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 39.870.000 /երեսունինը միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ ՀՀ, ք. Երևան, Շովրոյան փողոց 12 շենք, 20 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է 9 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում, շենքի հիմքը՝ երկաթբետոնե, շենքի պատերը՝ երկաթբետոնե, բնակարանի մակերեսը՝ 66քմ, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութ, պատուհանները՝ մետաղապլաստե, հյուրասենյակի, ննջասենյակների և միջանցքի պատերը գաջասվաղված են, պատված ներկանյութով և պաստառներով (պատերին առկա են ճաքեր, պաստառները՝ վնասված, պատռված), հատակը՝ մանրատախտակ, խոհանոցի պատերը գաջասվաղված են, պատված պաստառով, ներկանյութով և սալիկներով (պատերին առկա են ճաքեր, պաստառները՝ վնսված, պատռված, որոշ տեղերում սալիկները պոկված են), հատակը մանրատախտակ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով (որոշ տեղերում սալիկները պոկված են), առկա է էլ. Մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է, ունի անհատական ջեռուցման համակարգ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Կարեն Յուրիկի Բարսեղյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 06082018-01-0033/, ապահովելով անհատ ձեռնարկատեր Հեղինե Յուրիկի Բարսեղյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 21.420.000 /քսանմեկ միլիոն չորս հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 30.05.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606645250000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`