Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Թիվ` ՍնԴ/2731/04/21 սնանկության գործով պարտապան Ռաֆայել Գրիգորյանի սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

04.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Ապիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. մայիսի 30-ին ժամը 17։00–ին, ք. Երևան, Դավթաշեն Տ․Պետրոսյան 32/8 նշանակված է Ռաֆայել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ լոտով.

 Լոտ․ Mercedes-Benz C 180 մակնիշի ավտոմեքենա։
Թողարկման տարեթիվ - 1997թ։
Նույնականացման համարը- WDB2020181A491012
Թափքի տեսակը-սեդան
Գույն-կապույտ
Պետ․համարանիշը- 35 GX 313
Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Մեքենան գտնվում է միջին վիճակում։ Բացակայում է առջևի թափարգելը, առջևի լուսարձակները և շրջադարձի թարթիչները, մետաղական իրանի վրա առկա են ներկերի և լաքապատ ծածկույթի թափված տեղամասեր։ Սրահը՝ կտորապատ է, նստատեղերի պաստառները մաշված, փոս ընկած վատ վիճակ։ Անիվները մաշված են։ Զննման ընթացքում պարզվել է, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի գոյապաշարի կորուստ։ Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները։
Մեկնարկային գինը՝ 760 000 ՀՀ դրամ։

1․ Աճուրդի մասնակիցների համար սահմանել՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում`
անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
գ/ Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
դ/ աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով Ռաֆայել Գրիգորյանի սնանկության հատուկ հաշվին՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 16043047000717, մինչև աճուրդին նախորդող 5-րդ /հինգ/ օրվա ժամը 16:00-ն։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
2․ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
3․ Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
4․ Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:

5․ աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
6․ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
7․ Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (Arthur.apikyan@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ զանգահարել +37499191410 հեռախոսահամարով։

Հասցե` Ք.Երևան Արագածի փող. 57տ.

Հեռ..` +37499191410

Էլ. փոստ`