Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

“Դուստր Քրիստինե” ՍՊԸ-ի սնանկության գործով, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ

05.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. մայիսի 5-ին նշանակված “Դուստր Քրիստինե” ՍՊԸ-ի սնանկության գործով, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2023թ. մայիսի 24-ին ժամը 11:00–ին ք.Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է “Դուստր Քրիստինե” ՍՊԸ-ի սնանկության գործով, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդը հետևյալ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 տոկոս իջեցված/.
1. Ford Tranzit մակնիշի 08 SS 833 պետ համարանիշի ավտոմեքենա, նույն. համար` WF0LXXGBVLTY02214, 1996թ. արտադրության, գույնը` դեղին: Զննության պահին մեքենան չի թողարկվել:
Մեկնարկային արժեքը` 560 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ի 16069035301846 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Դուստր Քրիստինե” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանˋ095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`