Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/2324/04/21 վճռով սնանկ ճանաչված «ՄԱՐԱՍԻ» ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ ՍՊԸ գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառքի մասին

07.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.05.2023թ-ին նշանակված ՙՄԱՐԱՍԻ՚ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ ՍՊԸ պարտավորությունների համար գրավադրված գույքերի աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
30.05.2023 ժամը 13:00-ին ՍնԴ/2324/04/21 սնանկության գործով կառավարիչ Ա.Կարապետյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 դահլիճում կանցկացվի սնանկ ճանաչված ՙՄԱՐԱՍԻ՚ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ ՍՊԸ պարտավորությունների համար ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ում, ՙԳլոբալ Կրեդիտ՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ում և ՙՊրեմիում Կրեդիտ՚ ՈՒՎԿ ՓԲԸ գրավադրված՝ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը, նախորդ՝ չկայացած աճուրդի մեկնարկային գնից 10% նվազեցված արժեքովստորև նշված լոտերով,
ԼՈՏ 1. ք. Երևան, Կենտրոն, Անտառային 33շ, թիվ 11 բնակարան /փաստացի Վերին Անտառային/:
Բնակարանը գտնվում է նորակառույց 5 հարկանի շենքի 2-ին հարկում, 144.4քմ, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները՝ փայտանյութ, պատուհանները մետաղապլաստե, ներքին բարձրությունը՝ 3մ., Հյուրասենյակի և ննջասենյակների պատերը գաջասվաղ, պատված են ներկանյութով և պաստառով, հյուրասենյակի և ննջասենյակի հատակը՝ լամինատ և կերամիկակակն սալիկներ, խոհանոցի պատերը պատված են պաստառով և սալիկներով, հատակը կերամիկական սալիկներ: Սանհանգույցը և լոգարանը՝ սալիկապատ: /Վկայական 03122014-01-0074/։
Էլ մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է:
Շենքի կառուցվածքը և միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե:
Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Էվելինա Հակոբյանին և Վարդան Հակոբյանին: Գրավադրված է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ում, ՙՊրեմիում Կրեդիտ՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ում և ՙԳլոբալ Կրեդիտ՚ ՓՒՎԿ ՓԲԸ-ում:
Գույքի մեկնարկային գինը՝ 115.145.550 ՀՀ դրամ:

ԼՈՏ 2. ք. Երևան, Ամիրյան 20 շենքի թիվ 1 բնակարան
Բնակարանը գտնվում է 14 հարկանի քարե շենքի 1-ին հարկում, 74.5 քմ, ունի նաև ինքնակամ նկուղ 42քմ, և հարթակ 3.9 քմ: Հյուրասենյակի պատերը գաջասվաղ են, պատված են ներկանյութով, ննջասենյակի պատերը պաստառապատ, հյուրասենյակի և ննջասենյակի հատակը՝ լամինապատ:
Խոհանոցի պատերը պատված են փայտով և սալիկներով, հատակը՝ մանրահատակ:
Շենքի կառուցման տարեթիվը՝ 1987թ., մուտքի դռները /ունի երկու դուռ/ մետաղական, ներսի դռները՝ փայտանյութ: Պատուհանները մետաղապլաստե, առկա են ճաղավանդակներ:
Էլ մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է:
Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վարդան Հակոբյանին:
Գրավադրված է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ում, ՙՊրեմիում Կրեդիտ՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ում:
Գույքի մեկնարկային գինը՝ 50.716.530 ՀՀ դրամ:

ԼՈՏ 3. ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Նատի 6-րդ թաղ, 13 այգետնակ:
Շինության տարեթիվը 1995թ, կառուցման նյութը՝ տուֆ, միջհարկային ծածկի նյութը՝ երկաթբետոն, առաջին հարկ հ-3.1մ, կիսանկուղ հ-2.4մ, տանիքը թիթեղ, մուտքի դուռը մետաղական, ներսի դռներ չկան, : Հողամասը զբաղեցնում է 0.051 հա մակերես։ Հողամասն ըստ թիվ 30012020-07-0033 վկայականի կրում է 07-004-0605-0014 կադաստրային ծածկագիրը: Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
Ըստ թիվ 30012020-07-0033 վկայականի հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ, բնակելի տուն՝ 102,4 քմ մակերեսով (որից բնակելի 47․4 քմ /h=3.1մ/ և 5․4 քմ՝ բաց պատշգամբներ կամ հարթակներ /առաջին հարկ/, 47․2 քմ մակերեսով կիսանկուղ /h=2.4մ/ և 2․4 քմ՝ բաց պատշգամբներ կամ հարթակներ /կիսանկուղային հարկ/)։ Տեղազննության արդյունքները ցույց տվեցին, որ բնակելի տունը գտնվում է բավարար վիճակում և շահագործվում էր իր նշանակության համապատասխան։

1-ին հարկի պատերը՝ գաջասվաղ են, պատված են ներկանյութով, հատակը փայտանյութ: Կիսանկուղի պատերը պատված են ցեմենտասվաղյա շաղախով, հատակը՝ բետոնապատ:
Բնակելի տունը չունի խոհանոց, սանհանգույց, բաղկացած է ընդամենը մեկ սենյակից: Տրանսպորտային մատչելիությունը՝ վատ։
Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վարդան Հակոբյանին:
Գրավադրված է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ում, ՙՊրեմիում Կրեդիտ՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ում:
Գույքի մեկնարկային գինը՝ 7.800.300 ՀՀ դրամ:

Վերոնշյալ գույքերի փաստացի բնակիչների վտարումը կատարվում է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան մինչև աճուրդի անցկացման նախորող 5 օր առաջ, ժամը 18։00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան 200.000 ՀՀ դրամը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի սնանկության հատուկ հաշվին: Սույն գործով սնանկության հատուկ հաշվեհամարն է՝ 1150007650530577 «Հայբիզնեսբանկ՚ ՓԲԸ:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը,հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ սնանկության կառավարչից առձեռն, կամ էլեկտրոնային փոստով՝ aram.karapetyan02@mail.ru, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5.000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Լոտերն ուսումնասիրել ցանկացողները կարող են սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մինչև հայտ ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի օրվանից մեկ աշխատանքային օր առաջ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին։
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258 , https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144994։

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +374 93 032002

Էլ. փոստ`