Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Պերվենտուրում>> ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023 թ. մայիսի 08-ին ժ. 14:30-ին <<Պերվենտուրում>> ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել ՝ հայտ չլինելու պատճառով:
2023 թ. մայիսի 26-ին ժ. 16:30-ին <<Պերվենտուրում>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված «Պերվենտուրում» -ին պատկանող գույքի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից:
Լոտ 1-BRILLIANCE մակնիշի, JINBCI տիպարի, 2007 թվականի արտադրության, 569 AT 61 հաշվառման համարանիշի, LSYHDAAA17K039103 նույնացման համարով տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցի տեսակը՝ ավտոբուս, թափքի տեսակը՝ վագոն, գույնը՝ սպիտակ: Տրանսպորտային միջոցը գտնվում է անսարք վիճակում: Տրանսպորտային միջոցը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 1/7, 1/8 հասցեում գտնվող ավտոկայանատեղիում:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1,240,000 / մեկ միլիոն երկու հարյուր քառասուն հազար / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 22.05.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն «Պերվենտուրում» ՍՊԸ-ի անվամբ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված թիվ 11500146222962950 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Գույքին ծանոթանալու, դրանց մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել «Պերվենտուրում» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ, 2-րդ մկրշ., 3/3շ. 33 բն.

Հեռ..` +37491509504

Էլ. փոստ`