Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սուրիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: ՍնԴ/2965/04/22

10.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. մայիսի 10-ին նշանակված Սուրիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2023թ. մայիսի 30-ին ժամը 12:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Սուրիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող և “Ինեկոբանկ” ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով
1. Լոտ 1. ք. Վանաձոր, Նարեկացու 2-րդ փակուղի թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույք, հողամասի մակերեսը` 0,04145 հա, շինության մակերեսը՝ 152,05 քառ.մ.: Մուտքի դուռը եվրո, ներսի դռները՝ МДФ, պատուհանները եվրո տիպի կամ փայտե, վերանորոգումը` հին, հատակը՝ տախտակ կամ սալիկապատված, մի մասը քանդված, պատերը՝ սոսնձաներկված, մասամբ հին ոճի, խոնավության հետքերով, առաստաղը՝ սոսնձաներկված: Ջրամատակարարում առկա չէ: Ջեռուցում չի իրականացվում։
Աճուրդի մեկնարկային գինը` 4 536 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295471 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սուրիկ Իսրայելյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`