Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍնԴ/1047/04/19 վճռով սնանկ ճանաչված Պարգև Ռուբիկի Մանուկյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

10.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության կառավարիչ Վահագն Դավթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31․05․2023թ-ին ժամը 11:00-ին ՍնԴ/1047/04/19 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 սենյակում կանցկացվի սնանկ ճանաչված պարտապանի գույքի աճուրդը մեկ առանձին լոտով։

ԼՈՏ № 1

ՀՀ, քաղաք Երևան, Քոչարյան փողոց, 8-րդ շենք, 53 բնակարան, մակերեսը 59,2 ք․մ․, 5 հարկանի շենքի 3-րդ հարկում, շենքի հիմքը և հիմնակմաղքը՝ երկաթետոն, շենքի պատերը՝ քար, առաստաղի բարձրությունը՝ 2,8 մետր, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, մուտքի դուռը՝ փայտ, ներսի դռները՝ փայտ, պատուհանները՝ մետաղապլաստ, հատակը՝ մանրատախտակ, սալիկներ, պատերը՝ ներկանյութ, սանհանգույցը՝ սալիկապատ, բնակարանը գազաֆիկացված է։ Հարդարանքը տեղազննման պահին գտնվում էր միջինից բարձր վիճակում։ Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ 608374։

Սահմանափակումներ՝ Անշարժ գույքը գրավադրված է հօգուտ Սարգիս Սամվելի Հովսեփյանի, կիրառված են սնանկության վարույթի շրջանակներում սահմանափակումներ։ Բնակարանում բնակվող անձանց վտարումը պետք է իրականացնի գնորդը։

Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 24 600 000 (քսանչորս միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։

Սույն գործով սնանկության հատուկ հաշվեհամարն է՝ 16076027143900 «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ (ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 ) հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:

Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակելի ձևը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից նախապես:

Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։

Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:

Աճուրդի ընթացքը ձայնագրվում է կառավարչի կողմից:

Լոտ/եր/ը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով հաղորդագրություն գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` Ֆուչիկի 27/5, գրասենյակ 300

Հեռ..` +37499080914

Էլ. փոստ`