Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան «ՄԱՍՏԱՐԱՉԵԴՈ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0203/04/20 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

12.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 204-21

12.05.2023թ. ժամը 10։00-ին հայտարարված աճուրդը չի կայացել։
01.06.2023թ. ժամը 10։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «ՄԱՍՏԱՐԱՉԵԴՈ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Լոտ 4 - «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում գրավադրված՝ ՀՀ Արագածոտնի մ., գ.Մաստարա, 6-րդ փող., թիվ 6/1 հասցեում գտնվող, ֆիզիկական անձանց պատկանող բնակելի տուն (վկայական՝ թիվ 05022019-02-0023, տրված՝ 05.02.2019թ.): Հողամասի ընդհանուր մակերեսը 752 քմ: Բնակելի տունը 169,55 քմ մակերեսով, օժանդակ շինություն՝ 58.8 քմ, ծածկ՝ 6,76 քմ, պարիսպ՝ 0,2 քմ, 0,3 խմ։ Առկա է ինքնակամ կառուցված բնակելի տուն՝ 187,86 քմ, արտադրամաս՝ 256,71 քմ, արտադրամաս՝ 79,7 քմ, ավարտվածության աստիճանը՝ անավարտ, ծածկ՝ 6,76 քմ։ Շինությունները կահավորված են և օգտագործվել են որպես արտադրամաս /որոշ մասը՝ որպես գրասենյակ, մի հատվածում ներկառուցված է սառնարան/: Մեծ մասնաշենքը ներսի մասում երկհարկանի է /ձեղնահարկ/։ Շինությունների միջհարկային ծածկը՝ բետոնե, փայտյա, տանիքը՝ թիթեղյա, ներքին հարդարումը՝ վատ. հատակը՝ որոշ հատվածներում բետոնե, գրասենյակային մասում՝ լինոլեում, ձեղնահարկում՝ լամինացված, առաստաղը, պատերը՝ գաջած, առաստաղը՝ կախովի: Աճուրդի մեկնարկային գինը՝ 5.403.000 ՀՀ դրամ:
Լոտ 6 – «Ակբա լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի հետ 29.03.2018թ. կնքված թիվ 1803 154-1 լիզինգի պայմանագրով պարտապան «ՄԱՍՏԱՐԱՉԵԴՈ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող 1 /մեկ/ լրակազմ արևային էլեկտրակայան/պոլիկրիստալ PV վահանակ, 265W*260 ինվերտոր MPPT ongrid 70kw (2-30kw)*1 phase և 8 /ութ/ արևային ջրատաքացուցիչ/թերմոսիֆոն պարզ վակումային համակարգերի գնման իրավունքը: Սարքավորումները գտնվում են Արագածոտնի մարզ, Մաստարա համայնքում, գնորդը սարքավորումների ապամոնտաժման և տեղափոխման ծախսերը պետք է կատարի իր միջոցների հաշվին։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 19.422.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 25.05.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811015342600)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, որոնք սույն աճուրդի համար չեն գործում), որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Կանոնակարգի՝ աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթները չեն գործում՝ մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`