Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/2575/04/20 սնանկության գործով պարտապան Ժորժ Շիրվանյան Նամագարդիի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

12.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 221-11

12.05.2023թ. ժամը 10։00-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել։
01.06.2023թ. ժամը 10։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Ժորժ Շիրվանյան Նամագարդիի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի է ներկայացվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքերը․
Լոտ 1– ք. Երևան, Արաբկիր համայնք, Բաղրամյան պողոտա թիվ 60 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածք /սեփ․ վկայական` թիվ 1971908 տրվ.` 24.05.2006թ./։ Տարածքը գտնվում է ութհարկանի շենքի 1-ին հարկում, մակերեսը՝ 13.1քմ, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, արտաքին պատերը՝ քարե, երեսպատված, հատակը` սալիկապատված, պատերը` ներկված, առաստաղը` կախովի, առաստաղի բարձրությունը՝ 2,6մ, դուռը և պատուհանը` մետաղապլաստե: Տարածքի ելքը դեպի Բաղրամյան պողոտա է, և առկա են դեպի փողոց իջնող աստիճաններ: Տարածքի ներսում առկա է այլ անձի սեփականությունը հանդսացող հարակից անշարժ գույք տանող դուռ, որի մուտքը կազմակերպվում է վաճառվող տարածքով: Աճուրդի մեկնարկային գինը՝ 2.768.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Կ. Ուլնեցու փող. թիվ 6 շենքի առաջին հարկում գտնվող թիվ 23 ավտոկայանատեղի /սեփ․ վկայական` թիվ 2626435, տրվ.` 06.08.2008թ./ և թիվ 20 տարածք /սեփ․ վկայական` թիվ 2626433, տրվ.` 06.08.2008թ/: Ավտոկայանատեղին ընդհանուր տարածքի մի հատված է` միջնորմերով առանձնացված չէ, ներքին մակերեսը` 12.5քմ, մուտքի դուռը` շերտավոր, բացվող, հատակը` սալիկապատված, պատերը` ներկված, առաստաղը` կախովի: Թիվ 20 հասցեի գույքն իրենից ներկայացնում է եռահարկ շենքի առաջին հարկում` աստիճանավանդակի տակ գտնվող մառան-խորդանոց, ներքին մակերեսը` 1.5քմ, դուռը` մետաղապլաստից, պատերը` սվաղված, հատակը սալիկապատված: Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.160.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 – Սևան քաղաքի հարավային հատվածի 10/1 հասցեում /«Լավանդա Սիթի» կոչվող տարածքում/ գտնվող հանգստի տնակ (վկայական՝ թիվ 2449831, տրված, 03.10.2007թ.): Հողամասի մակերեսը՝ 78քմ, նպատակային նշանակությունը` բնապահպանական, գործառնական նշանակությունը` հանգստի գոտի կազմակերպման: Հանգստյան տնակը ուղղանկյունաձև շինություն է` կառուցված 2000-ական թթ, ընդհանուր մակերեսը` 71,3քմ, արտաքին պատերը`թեթև բլոկներ, միջհարկային ծածկը` թեթև կոնստրուկցիաներ, տանիքը` թիթեղ, առաստաղի բարձրությունը՝ 2,5-3մ, մուտքի դուռը և պատուհանները` մետաղապլաստե, առաստաղը` փայտից, հատակը` սալիկապատ, ներքին ընդհանուր վիճակը` միջինից բարձր: Հարակից տարածքը կանաչապատ է, փշատերև ծառերով: Շինությունն իր հողամասով այլ շինություններից առանձնացված չէ:Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն սեփականության վկայականում առկա են անճշտություններ։ Կառավարչի կողմից ձեռնարկվում են միջոցներ դրանք ճշտելու ուղղությամբ։ Մուտքի հատվածում կա սալիկապատ բաց պատշգամբ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 4.776.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 – ՀՀ Արագածոտնի մ., Արտաշավան համայնքում /Երևան-Ապարան ավտոճանապարհի ձախակողմյա հատվածում` հայկական այբուբենի տառերի արձանից դեպի ձախ գնացող ճանապարհով մոտ 1-1.5կմ վերև` աջակողմյա հատվածում/ գտնվող հողամաս, վկայական թիվ 2462260, տրվ.` 21.02.2008թ., կադաստրային ծածկագիրը` 02-020-0228-0004 մակերեսը` 47800քմ, գործառնական նշանակությունը՝ արոտավայր: Հողամասը մեծամասամբ գտնվում է թեքության վրա, քարքարոտ է և անմշակ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 19.703.000 ՀՀ դրամ:
Լոտ 6 – ՀՀ Արագածոտնի մ., Ափնագյուղ համայնքում /Երևան-Ապարան ավտոճանապարհի ձախակողմյա հատվածում` հայկական այբուբենի տառերի արձանից դեպի ձախ գնացող ճանապարհով մոտ 2-2.5կմ վերև` աջակողմյա հատվածում/ գտնվող հողամաս, վկայական թիվ 2462263, տրվ.` 21.02.2008թ., կադաստրային ծածկագիրը` 02-023-0130-0163 մակերեսը` 22200քմ, գործառնական նշանակությունը՝ արոտավայր: Հողամասը մեծամասամբ գտնվում է թեքության վրա, քարքարոտ է, անհարթ և անմշակ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 9.166.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 25.05.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811021676900)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`