Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վարդ Քնար» ՍՊԸ-ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.05.2023թ-ին «Վարդ Քնար» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0137/04/15 սնանկության գործով անցկացված գույքի աճուրդային վաճառքը վաճառքը չի կայացել՝ մասնակիցների բացակայության պատճառով:
14.07.2023թ-ին ժամը 12:40-ին «Վարդ Քնար» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0137/04/15 սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի պարտապանին պատկանող գույքի աճուրդային վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-2. 27.0 հա մակերեսով արտադրական նշանակության հողատարածք ք. Էջմիածին, Արդյունաբերական հանգույցի տարածք վայրում, որի վրա առկա են 2518.1 քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի շինություններ, այդ թվում` փայտի, քարի մշակման արտադրամաս` 1556.1 քմ, խորքային հոր` քանդված, սանհանգույց, պահակատուն, ենթակայան` 66.4 քմ, պահեստ` 161.2 քմ, գրասենյակային շինություն` 196.7քմ, ծածկոց, թռչնանոց` 29.7 քմ, խանութ` 39.4 քմ, ջրավազան` 12.2 քմ և պարիսպ` 456.4 քմ մակերեսներով: Շինությունների հիմնական պատերը` քար, ե/բ սալեր, դռները` մետաղական դարպասներ, պատուհանները` փայտե, հնամաշ և կոտրված: Գույքի սեփականատերն է «Վարդ-Քնար» ՍՊԸ-ն /սեփ. վկ. 1980449, գրանցված`19.09.2005թ./: Մեկնարկային գինը` 26.554.440 ՀՀ դրամ:
(Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով /1 քմ 1914 դրամ, ընդհանուր՝ 516.780.000 ՀՀ դրամ /հին գինը/ և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Վարդ Քնար» ՍՊԸ-ի սնանկության գործով 2477604744340000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ.Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ.Գոռավան, հեռ. 094-348664` ցանկացած օր՝ աշխատանքային ժամերին:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`