Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին (2-րդ խումբ)

16.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.05.2023թ-ին «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի թիվ ԱՐԴ/0033/04/17 սնանկության գործով նշանակված 2-րդ խումբ գույքերի աճուրդային վաճառքը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով:
14.06.2023թ-ին ժամը 12:30-ին «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի թիվ ԱՐԴ/0033/04/17 սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 05.05.2022թ -ին որոշումով թույլատրված լրացուցիչ երկու անշարժ գույքերի բաց դասական եղանակով հրապարակային սակարկություններով վաճառքը` երկու լոտերով.
ԼՈՏ-1. Արմավիրի մարզի գյուղ Գրիբոյեդով հասցեում գտնվող 26.324քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս, աշխատասենյակ՝ 83.7քմ, կաթսայատուն՝ 156.4քմ, ենթակայան՝ 17.8 քմ շենք-շինություններ: Գույքի գործառնական նշանակությունը՝ ասֆալտի գործարանի կառուցման համար: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ին /սեփ. իրավ. վկայական 2490980, տրված 15.02.2008թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Յունիբանկ» ՓԲԸ-ում: Անշարժ գույքի շուկայական գնահատված մեկնարկային արժեքը կազմում է 54.170.570 դրամ՝ հողամասի կադաստրային արժեքի հետ միասին, իսկ առանց կադաստրային արժեքի մեկնարկային գինը նվազումից հետո կազմում է 22.028.970 ՀՀ դրամ:
(Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, այսինքնª գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով ª 1 քմ 1.221 դրամ, ընդհանուրª 32.141.604 ՀՀ դրամ և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
ԼՈՏ-2. Արմավիրի մարզի Սամաղար համայնքում գտնվող Արմավիրի մարզի Սամաղար համայնքում գտնվող 13383քմ մակերեսով հողամաս, աշխատասենյակ՝ 143.8քմ, պահակատուն՝ 49.6քմ, պահեստներ՝ 468.1քմ, ծածկոց՝ 432.9քմ, պարիսպ՝ 52.5 քմ շենք-շինություններ: Գույքի գործառնական նշանակությունը՝ ճանշին և վերանորոգման գրասենյակի կառուցման և սպասարկման համար: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ին /սեփ. իրավ. վկայական 2490982, տրված 15.02.2008թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Յունիբանկ» ՓԲԸ-ում: Անշարժ գույքի շուկայական գնահատված մեկնարկային արժեքը կազմում է 25.973.650 ՀՀ դրամ՝ առանց հողամասի կադաստրային արժեքի չափով նվազեցման, իսկ առանց կադաստրային արժեքի մեկնարկային գինը նվազումից հետո կազմում է 6.795.120 ՀՀ դրամ:
(Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, այսինքնª գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով ª 1 քմ 1.221 դրամ, ընդհանուրª 16.340.643 ՀՀ դրամ և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի սնանկության գործով թիվ 2477604158410000 հատուկ հաշվին՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորության մարման նպատակով բաշխման ենթակա գումարի ծավալի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նշանակված և հայտարարված օրը կարող է փոխվել և տեղափոխվել այլ օր՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան նոր հայտարարություն:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. 094 348664):

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`