Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աննա Վասիլի Հովհաննիսյանի սնանկության գործով գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին

16.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աննա Վասիլի Հովհաննիսյանի թիվ ԿԴ2/0081/04/14 սնանկության գործով 12.05.2023թ-ին նշանակված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:
14.06.2023թ-ին ժամը 12:00-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի Աննա Վասիլի Հովհաննիսյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. Կոտայքի մարզի Առինջ համայնքի Մաշտոցի փողոց 2-րդ նրբանցք թիվ 11 հասցեում գտնվող 213.19 քմ մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն՝ կառուցված 07-011-0020-0009 կադաստրային ծածկագրով 0.05146 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի վրա: Տունն ունի 31.32 քմ մակերեսով օժանդակ շինություն, պարիսպ՝ 2.84քմ, 5.68խմ, պարիսպ՝ 5.34քմ, 8.54խմ: Բնակելի տունը արտաքինից սվաղված է, տանիքը՝ երկաթբետոնե և թիթեղյա ծածկով, շարված է տուֆ քարով: Անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վասիլ Նիկոլայի Հովհաննիսյանին, Էլմիրա Հենրիկի Գաբրիելյանին, Մարգարիտա Վասիլի Հովհաննիսյանին, Աննա Վասիլի Հովհաննիսյանին, Սյուզաննա Վասիլի Հովհաննիսյանին, Մարիանա Վասիլի Հովհաննիսյանին /սեփ. իրավունքի վկայական N 30092013-07-0058/, և պարտապան Աննա Վասիլի Հովհաննիսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում /ներկայում՝ «ԱԿԲԱ բանկ»/: Լոտի մեկն. գինը՝ 33.745.200 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Աննա Վասիլի Հովհաննիսյանի սնանկության գործով № 2477604478360010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր •ին վճարող մասնակիցը: Աճուրդում մեկից ավելի մասնակից լինելու դեպքում պարտվող կողմին եռօրյա ժամկետում վերադարձվում է նախավճարի 5% գումարը:
Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. 094 348664):

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`