Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Մեջլումի Հովհաննիսյանի սնանկության գործով գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին

16.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աշոտ Մեջլումի Հովհաննիսյանի թիվ ԱՎԴ/0026/04/14 սնանկության գործով 12.05.2023թ-ին նշանակված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:
14.07.2023թ. ժամը 12.10-ին Աշոտ Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի Աշոտ Հովհաննիսյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 2 լոտով.
ԼՈՏ-1. Արարատի մարզի Հովտաշատ համայնքի Բաղրամյան փողոցի 1-ին փակուղի թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույք՝ 2.0 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության հողամաս, որի վրա կառուցված են 892.5 քմ, 1260.0 քմ և 1900.0 քմ մակերեսներով լճակներ: Լճակները շարված են քարով և սվաղված ցեմենտավազյա շաղախով, գտնվում են բավարար վիճակում: Տարածքում առկա են նաև մի շարք ինքնակամ շինություններ, որոնց արժեքը գնահատված չէ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Աշոտ Հովհաննիսյանին /սեփ. իրավ. վկայական 818856/: Մեկնարկային գինը՝ 6.611.400 ՀՀ դրամ:
(Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, այսինքն՝ գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
ԼՈՏ-2. Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող անշարժ գույք՝ 1,94 հա մակերեսով արդյունաբերության նպատակային նշանակության հողամաս, որի վրա կառուցված են 107.1քմ մակերեսով տնտեսական պահեստ, ինչպես նաև 1172.8քմ, 257.7քմ, 729.3քմ, 295.3քմ, 88.2քմ, 410.9քմ, 430.5քմ, 627.9քմ և 707.5քմ մակերեսներով լճակներ: Պահեստը շարված է տուֆ քարից, ունի ասբոշիֆերից տանիք, լճակները շարված են քարով և սվաղված ցեմենտավազյա շաղախով, գտնվում են բավարար վիճակում: Տարածքում առկա են մի շարք ինքնակամ շինություններ, որոնց արժեքը գնահատված չէ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Աշոտ Հովհաննիսյանին /սեփ. իրավ. վկայական 819707/: Մեկնարկային գինը՝ 9.100.410 ՀՀ դրամ:
(Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, այսինքն՝ գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Աշոտ Հովհաննիսյանի սնանկության գործով թիվ 2477604719010000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և տեղափոխվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց պակաս երեք օր առաջ կատարելով համապատախան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /094/ 348664)` յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 18:00-ը:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`