Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/2128/04/20 սնանկության գործով պարտապան «Ապարան Գրուպ Է․Մ․Գ ՏՈՒՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության կառավրիչ՝ Լուսինե Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

«Ապարան գրուպ Է․Մ․Գ․ Տուր» ՍՊԸ-ին պատկանող կամ վերջինիս պարտավորությունների համար գրավադրված հետևյալ գույքերի մասով հրապարակային սակարկություններով իրացումը դադարում է, բանկի կողմից իր պահանջից հրաժարվելու հիմքով․

1/MERCEDES-BENZ VIANO 3.2 մակնիշի 35 GX 706 հաշվառման համարանիշով, WDF63981123009412 նույնացման համարով տրանսպորտային միջոց։ Հանդիսանում է գրավի առարկա։ Շուկայական արժեքը 3 400 000 ՀՀ դրամ։
2/ՀՀ, Ք․Երևան, Աջափնյակ, Ա․Վշտունու փ․, 82 հասցեում գտնվող անշարժ գույք (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 12032021-01-0232 տրված՝ 12․03․2021 թ․): Հանդիսանում է գրավի առարկա։ Շուկայական արժեքը 31 590 000 ՀՀ դրամ։

15.06.2023թ.-ին ժամը 14:00 ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/2791/04/21 սնանկության գործով պարտապան «Ապարան Գրուպ Է․Մ․Գ․ Տուր» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանի աճուրդային վաճառքը, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.

1/ E.M.G APARAN GROUP ապրանքային նշան։ Մեկնարկային գինը 41 000 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապան «Ապարան Գրուպ Է․Մ․Գ ՏՈՒՐ» ՍՊԸ-ի անվամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16048152137732 սնանկության հատուկ հաշվին:
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ Արդարադատության նախարարի 16 մարտի 2020թ N 116-Ն հրամանով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը
Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադրաձվում:
Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց, արգելանքները վերացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը կառավարչի կողմից կարող է ձայնագրվել և տեսագրվել:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին՝ հեռ. 093-60-76-73։

Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Փ․ Բուզանդ 7 տարածք 3

Հեռ..` +374 93 607-673

Էլ. փոստ`