Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/2080/04/20 սնանկության գործով պարտապան Ջեմմա Մանուկայնին սեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող շարժական գույքի աճուրդ-վաճառքի մասին

19.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության կառավրիչ՝ Լուսինե Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.06.2023 թվականին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան,Բուզանդի 7 տարածք 3 հասցեում, պարտապան Ջեմմա Մանուկյանի թիվ ՍնԴ/2080/04/20 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Լուսինե Սարգսյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքերը 1 լոտով:
Լոտ N1՝ Ոսկյա իրեր: Կախազարդ (հարգը՝ 583, քանակը՝ 2 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 6․0 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 6․0 գրամ, ականջօղ զույգ (հարգը՝ 583, քանակը՝ 1 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 7.4 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 7.4 գրամ),թևնոց (հարգը՝ 583, քանակը՝ 1 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 4.8 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 3.0 գրամ), շղթա (հարգը՝ 583, քանակը՝ 2 հատ, իրի ընդհանուր կշիռը՝ 16.2 գրամ, իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 15.6 գրամ) :
Գտնվելու վայրը՝ ՀՀ, ք․ Երևան, Փավստոս Բուզանդ 7 տարածք 3։
Գույքը գրավադրված է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց:
Լոտի մեկնարկային գին՝ 384 000 ՀՀ դրամ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապան Ջեմմա Մանուկյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16048152137730 սնանկության հատուկ հաշվին:
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ Արդարադատության նախարարի 16 մարտի 2020թ N 116-Ն հրամանով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո տաս օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը:
Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադրաձվում:
Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց, արգելանքները վերացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը կառավարչի կողմից կարող է ձայնագրվել և տեսագրվել:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին՝ հեռ. 093-60-76-73։

Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Փ․ Բուզանդ 7 տարածք 3

Հեռ..` +374 93 607-673

Էլ. փոստ`