Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0047/04/17 սնանկության գործով առկա գույքերի կրկնաճուրդ-վաճառքի մասին

20.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. հունիսի 5-ին ժամը 12:00-ին «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0047/04/17 սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 11 լոտ`

Լոտ 1 – բազկաթոռ կաշվե/վնասված պիտանի չէ օգտագործման/, մեկնարկային գինը՝ 500 ՀՀ դրամ:
Լոտ 2- անիվ SAFARI ATR P265/65R17/4 հատ, վնասված, պիտանի չեն օգտագործման/, մեկնարկային գինը՝ 1․100 ՀՀ դրամ:
Լոտ 5 – պահարան մեծ /լամինատից, օգտագործված, գտնում է նորմալ, աշխատանքային վիճակում/, մեկնարկային գինը՝ 1․860 ՀՀ դրամ:
Լոտ 6 – գրասեղան 6 հատ/ լամինատից, պիտանի են օգտագործման/, մեկնարկային գինը՝ 3․300 ՀՀ դրամ:

Լոտ 7 - Mitsubishi մակնիշի Kanter 3.3D տիպարի 489OV61 հաշվառման համարանիշի ավտոմեքենա /նույն․ համար՝ JMBFE444F0KA60993, թ․տ՝ 1992թ․, տրանսպորտային միջոցի տեսակը հատուկ նշանակության, թափկի տեսակը՝ ավտոաշտարակ, շարժիչը՝ դիզելային, վիճակը վատ, գույնը՝ սպիտակ, շարժիչի հզորությունը՝ 87/117 ԿՎ/Ձուժ/, մեկնարկային գինը՝ 755․920 ՀՀ դրամ։
Լոտ 8 – սեղան ընդունարանի /վնասված պիտանի չէ օգտագործման/, մեկնարկային գինը՝ 270 ՀՀ դրամ։
Լոտ 12 – ձեռքի էլ․ պտուտակահան մարտկոցով Makita BHP 441 /անսարք, ունի որոշակի մաշվածություն/, մեկնարկային գինը՝ 550 ՀՀ դրամ:
Լոտ 13 – մարտկոց պտուտակահան Makita 3.0Ah Li-ion / անսարք, գերմաշված/, մեկնարկային գինը՝ 60 ՀՀ դրամ:
Լոտ 14 – մարտկոցային շաղափ /անսարք, գերմաշված/, մեկնարկային գինը՝ 270 ՀՀ դրամ:
Լոտ 16 – հարթակ աստիճան S008 /օգտագործված/, մեկնարկային գինը՝ 8․250 ՀՀ դրամ:
Լոտ 18 – ալյումինե արկղ /օգտագործված, ունի որոշակի մաշվածություն/, մեկնարկային գինը՝ 1․650 ՀՀ դրամ:

Գույքի վաճառքի, տեղափոխման, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5․000 ՀՀ դրամ վճար։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը, ինչպես նաև աճուրդին մասնակից չհամարվող անձանց վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150010364884882, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ մինչև ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեով կամ mkrtchyangar@mail.ru էլ․ հասցեով աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10 օրվա ընթացքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`