Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանի սնանկության գործով կառավարիչ Սոնա Ավագյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. մայիսի 16-ին Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանի սնանկության գործով կառավարիչ Ս.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 311 հասցեում նշանակաված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 2023թ. հունիսի 12-ին 13:30-ին ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 311 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը: Կրկնաճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից:
Լոտ 1. Բաժնեմաս - Շահույթ ստանալու նպատակ հետապնդող, առևտրային կազմակերպություն հանդիսացող ՙՊԱՆԱԼՄԱՐ՚ ՍՊ ընկերության 33,3% բաժնեմաս: Լոտի մեկնարկային գինն է` 37,174 ՀՀ դրամ:
Գույքի վաճառքի, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Հրանտ Ռուդոլդի Պապիկյանի սնանկության 11813013457000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2023թ. հունիսի 05-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 418 սենյակ՝ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ: Սնանկության գործով կառավարիչ` Ս.Ավագյան հեռ. 077-454587:

Հասցե` ՀՀ, ք.Երևան Բաղրամյան 85, բն.50

Հեռ..` +374 77 45 45 87

Էլ. փոստ`