Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վիկտորյա Համլետի Արզումանյանի պարտավորությունների կատարման համար գրավադրված երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի մասին

22.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վիկտորյա Համլետի Արզումանյանի սնանկության գործով կառավարիչ Սոնա Ավագյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. մայիսի 16-ին Վիկտորյա Համլետի Արզումանյանի սնանկության գործով կառավարիչ Ս.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 311 հասցեում նշանակաված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 2023թ. հունիսի 12-ին 15:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 311 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Վիկտորյա Համլետի Արզումանյանի պարտավորությունների կատարման համար գրավադրված երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը: Կրկնաճուրդի հանվող գույքը բաղկացած է 1 /մեկ/ լոտից:
Լոտ N 1. Անշարժ գույք – ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 4-րդ թաղամաս շենք 27 բնակարան 41 հասցեով անշարժ գույք: Մակերեսի չափը` 95.7քմ: Շենքի հարկայնություն` 9 հարկ, բնակարանի հարկ` 3 հարկ, շենքի հիմք՝ ե/բետոն, շենքի հիմնակմախք՝ ե/բետոն, շենքի պատեր՝ ե/բետոն: : Առաստաղի բարձրություն` մոտ 2.7 մետր : Միջհարկային ծածկ՝ ե/բետոն, դռներ՝ մուտքի դուռ՝ մետաղ, ներսի դռներ՝ փայտ և մետաղապլաստ, պատուհաններ՝ մետաղապլաստ, հատակ՝ մանրատախտակ, առաստաղ՝ ներկանյութ, պատեր՝ ներկանյութ, պաստառ, սանհանգույց-լոգարան՝ հատակը և պատերն երեսպատված են կերամիկական սալիկներով: Մեկնարկային գինն է՝ 39,690,000 (երեսունինը միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:
1 լոտի գույքը հանդիսանում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գրավի առարկա: Գույքի վաճառքի, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Վիկտորյա Համլետի Արզումանյանի սնանկության 11813020471200 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի /ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2023թ. հունիսի 05-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 418 սենյակ՝ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ: Սնանկության գործով կառավարիչ` Ս.Ավագյան հեռ. 077-454587
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ սնանկության դատարանի /թիվ ՍնԴ/1594/04/19 քաղ.գործով/ 10.03.2023թ.-ի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ դեմ Վիկտորյա Համլետի Արզումանյանի պարտավորությունների կատարման համար գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի սեփականատեր երրորդ անձ գրավատու Մարտիրոս Աշուղյանի իրավահաջորդ Էդգար Մարտիրոսի Աշուղյանի կողմից ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացվել վերաքննիչ բողոք:

Հասցե` ՀՀ, ք.Երևան Բաղրամյան 85, բն.50

Հեռ..` +374 77 45 45 87

Էլ. փոստ`