Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տիտալ Գրիգորի Դերբասովի վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին:

24.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տիտալ Գրիգորի Դերբասովի սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. հունիսի 23-ին, ժամը 12:00, Տիտալ Գրիգորի Դերբասովի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի Տիտալ Գրիգորի Դերբասովի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Աճուրդի է հանված Տիտալ Գրիգորի Դերբասովին 4 լոտով վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող <Ակբա-Բանկ>ԲԲԸ -ում գրավադրված`
Լոտ 1. Անշարժ գույք` 149,4 ք/մ ,հասցե `Լոռու մարզ Տաշիր համայնք Տաշիր քաղաք 2-րդ թաղամաս Կ. Դեմիրճյան փողոց 20 բնակելի տուն (պետ.գրանցման թիվ` 26122017-06-0006) հասցեի նկատմամբ գրանցված է ընդհանուր բաժնային սեփականության իրավունք /բաժնեմասը՝ 2/3/ - 11.650.000 ՀՀ դրամ։
Նկարագրություն`
՝ Հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն` 149,4 ք/մ մակերեսով,ամառային խոհանոց 27,2ք/մ, ավտոտնակ 19,8 ք/մ, անասնաշենք 92,6 ք/մ,պարիսպ 18 խ/մ: Մուտքի դուռը փայտե, ներսի դռները փայտե,շինությունը ունի էլ. հոսանք,կոյուղի և ջրամատակարարում : Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է վատ վիճակում:
Լոտ 2.Բնակելի տուն- հասցե` Լոռու մարզ,համայնք Տաշիր,ք. Տաշիր, Կ. Դեմիրճյան փողոց ,2-րդ թաղամաս 22 (պետ.գրանցման թիվ` 26122017-06-0001, կադաստրային ծածկագիր`06-008-0058-0012) հասցեով անշարժ գույքի, նկատմամբ գրանցված է Լենա Մամիրխանի Դերբասովայի սեփականության իրավունքը - 7.300.000 ՀՀ դրամ :
Նկարագրություն`
՝ Հողամասը ծանրաբեռնված է երկու շինությամբ՝ բնակելի տուն`179,9ք/մ մակերեսով, անասնաշենք 28,2 ք/մ: Մուտքի դուռը փայտե, ներսի դռները փայտե գտնվում են վատ վիճակում,շինությունը ունի էլեկտրոմատակարարում: Ընդհանուր առմամբ,բնակելի տան ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է շատ վատ վիճակում:
Լոտ 3.Բեռնատար ավտոմեքենա – GAZ 3302 մակնիշի, 35 AC 235 համարանիշի, նույնականացման համար` X9633020072219551, 2007թ. արտադրության-1.750.000ՀՀ դրամ:
Նկարագրություն`
Բեռնատար ավտոմեքենան գտնվում է սարքին վիճակում: Սրահը գտնվում է վատ վիճակում: Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, Թափքի վրա առկա են վնասված և խորը կոռոզիայի ենթարկված հատվածներ , որոնք ռնթակա են վերանորոգնան Շարժիչը ունի որոշակի աշխատանքային խնդիրներ: Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, բեռնատարի վիճակը գնահատվում է միջինից վատ:
Լոտ 4. Ավտոբուս – FORD TRANSIT 15 OL 2,0 մակնիշի, 35 PA 950 համարանիշի, նույնականացման համար` WFOLXXGBVLMJ30169, 1992թ. արտադրության – 320.000 ՀՀ դրամ:
Նկարագրություն`
Մեքենան գտնվում է անսարք վիճակում: Շարժիչը Խափանված ապամոնտաժված վիճակում:Սրահը գտնվում է վատ վիճակում: Անվադողերը և անվահեծերը բացակայում են:Թափքի վրա առկա են վնասված և խորը կոռոզիայի ենթարկված հատվածներ , որոնք ռնթակա են վերանորոգնան: Բացակայում են դիմացի լուսարձակները: Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, ավտոբուսի վիճակը վիճակը գնահատվում է վատ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը 19.06.2023թ. ժամը 18 : 00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ Սևան մ/ճ 1150016474904911 որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/ojuV/JsKHJHzDJ կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել 099201390 հեռախոսահամարին , փոստով կամ էլեկտրոնային փոստով (sarkyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`