Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «2ԷԴ ՓԲԸ-ի սնանկության գործով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի /կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

26.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «2ԷԴ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.06.2023թ. ժ. 13.00-ին «2ԷԴ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ք. Երևան, Սեբաստիա փող. 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի անանկ ճանաչված «2ԷԴ» ՓԲԸ-ի սնանկության գործով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող և «2ԷԴ» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ: Վաճառքի է հանվում.
Լոտ 5՝ ք. Երևան, Կենտրոն 2, Թափաբաշ փողոց 4 հող հասցեում գտնվող՝ 0,0279հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում /կադաստրային ծածկագիր 01-006-0035-0006/ և ք. Երևան, Կենտրոն 2, Թափաբաշ թիվ 4 հողամաս հասցեում գտնվող՝ 0,02355հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում /կադաստրային ծածկագիր 01-006-0035-0007/ անշարժ գույք, առկա է անհամապատասխանություն՝ ըստ վկայականների հողամասերը զբաղեցնում են 279քմ և 235,5 քմ մակերեսներ, իսկ ըստ կադաստրային կոմիտեի www.e-cadastre.am / map/ կայքի 307.8 քմ և 346.5 քմ մակերեսներ: Սակայն գնահատման համար հիմք է ընդունվել վկայականում նշված մակերեսները, հողամասերը բարեկարգված են, առկա են պտղատու և դեկորատիվ ծառեր,հողամասերը փաստացի օգտագործվում են և գնահատվել են որպես մեկ գույքային միավոր, երրորդ անձ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և «2ԷԴ» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքեր: Լոտի մեկնարկային գինն է 183 470 000 ՀՀ դրամ:
Լոտ 6՝ ք. Երևան, Կենտրոն 2, Թափաբաշ փողոց 12 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,026 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը, գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում /կադաստրային ծածկագիր 01-006-0035-0009/ և ք. Երևան, Կենտրոն 2, Թափաբաշ փողոց 10 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,019 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում, առկա են պայմանագրային պարտավորություններ /կադաստրային ծածկագիր 01-006-0035-0008/ և ք. Երևան, Կենտրոն 2, Թափաբաշ փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,0108 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում, առկա են պայմանագրային պարտավորություններ /կադաստրային ծածկագիր 01-006-0035-0010/, Թափաբաշ փողոց 12 հողամաս հասցեում առկա է փորվածք, հողամասը որոշ չափով քարքարոտ է, Թափաբաշ փողոց 14 հողամասը բարեկարգված չէ և որոշ չափով քարքարոտ. Թափաբաշ փողոց 10 հողամասում առկա է մոտ 122 քմ արտաքին մակերեսով քանդման ենթակա շինություն, հողամասի որոշ հատված բետանապատ է, երրորդ անձ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և «2ԷԴ» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքեր: Լոտի մեկնարկային գինն է 190 000 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով՝ «2ԷԴ» ՓԲԸ-ի «Արդշինբանկ՚» ՓԲԸ-ում բացված հ/հ 2474203752110000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի,ինչպես նաև գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու, գույքը փաստացի տիրապետողների և /կամ/ օգտագործողների վտարումը և դրանց առնչվող բոլոր ծախսերը, այդ թվում պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ / ցանկացած տեսակի/ ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից իր ուժերով և միջոցներով: Լոտ 5,6-ի գնման դեպքում Գնորդի կողմից անհրաժեշտ կլինի իրականացնել նաև անշարժ գույքի չափագրման աշխատանքները: Անշարժ գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «2ԷԴ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`