Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Դելտա Ռիթեիլ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան » ՓԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդի /կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

26.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Դելտա Ռիթեիլ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Խ. Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.06.2023թ. ժ.14.00-ին «Դելտա Ռիթեիլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ք. Երևան, 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված «Դելտա Ռիթեիլ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում.
Լոտ 1` «Դելտա Ռիթեիլ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գրավադրված թվով 242 անվանում շարժական գույքեր, սարքավորումներ: Գույքերի մի մասը գտնվում է լավ վիճակում, մյուս մասը՝ հետագա շահագործման ենթակա չէ:Լոտի մեկնարկային գինն է 3 730 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ` պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ «Դելտա Ռիթեիլ» ՍՊԸ-ի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ էրեբունի մասնաճյուղ հ/հ 2472302677980000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Շարժական գույքերը գտնվում են ք. Երևան՝ Գ. Նժդեհի 21, Մանանդյան 44/1, Բագրատունյաց 2նրբ. թիվ 10 հասցեներում: Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Դելտա Ռիթեիլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`