Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գայանե Կարլենի Ղազարյանին պատկանող հասարակ անվանական բաժնետոմսերի Աճուրդ - վաճառքի մասին

26.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. մայիսի 26-ին ժամը 16:00 Գայանե Կարլենի Ղազարյանին պատկանող հասարակ անվանական բաժնետոմսերի աճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:

2023թ. հունիսի 16-ին ժամը 16:00 թիվ ՍնԴ/2337/04/21 սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Գայանե Կարլենի Ղազարյանին պատկանող թվով 44 հատ, 10,400 ՀՀ դրամ անվանական արժեքով, հասարակ անվանական բաժնետոմսերի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից:

Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:

ԼՈՏ 1. <<Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ>> ԲԲԸ-ում առկա թվով 44 հատ հասարակ անվանական բաժնետոմս:

Լոտի մեկնարկային գինը կազմում է 143,600 / հարյուր քառասուներեք հազար վեց հարյուր / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 12.06.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Գայանե Կարլենի Ղազարյանի անվամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150007154624652 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Գայանե Կարլենի Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Ավան-Առինջ, 2-րդ մկրշ., 3/3 շենք, 33 բն.

Հեռ..` +37491509504

Էլ. փոստ`