Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արտակ Իսմայիլի Խաչատրյանի պարտավորությունների դիմաց գրավադրված Արտակ Իսմայիլի Խաչատրյանին և երրորդ անձանց պատկանող գույքերի աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

26.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2023թվականի հունիսի 13-ին ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 հասցեում կանցկացվի Ա/Ձ Արտակ Իսմայիլի Խաչատրյանի /թիվ ՍՆԴ/0462/04/22/ սնանկության գործով Ա/Ձ Արտակ Իսմայիլի Խաչատրյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով հետևյալ լոտերով՝
Լոտ1-երրորդ անձանց պատկանող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավադրված Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փողոց 71 շենք, թիվ 11 հասցեում է գտնվում անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ շենքի հիմքը-երկաթբետոնե, շենքի պատերը քարե, ներքին բարձրությունը-հ= 2.7մ, շենքի հարկերի քանակը-5հարկ, բնակարանի հարկը-4-րդ հարկ, բնակարանի մակերեսը-69.27քմ, պատուհանները-փայտե։ Բնակարանի ներքին հարդարումը գտնվում է միջինից վատ վիճակում։ Գրավի իրավունքի գրանցման վկայական N 14112016-11-0012։ Լոտի մեկնարկային գինն է 8.829.000 (ութ միլիոն ութ հարյուր քսանինը հազար) ՀՀ դրամ:
Լոտ 2- երրորդ անձանց պատկանող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավադրված Տավուշի մարզ, ք. Իջևան, Գանինի փողոց 40/5 հասցեում է գտնվում անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ շենքի հիմքը-երկաթբետոնե, շենքի պատերը քարե, ներքին բարձրությունը-հ=2.8մ, շենքի հարկերի քանակը-1հարկ, տարածքի մակերեսը-11.64քմ, մուտքի դուռը մետաղոպլաստե, սառնհանգույց չունի։ Տարածքի ներքին հարդարումը գտնվում է միջինից վատ վիճակում։ Գրավի իրավունքի գրանցման վկայական N 14112016-11-0008։ Լոտի մեկնարկային գինն է 4.455.000 (չորս միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ:
Լոտ 3- երրորդ անձանց պատկանող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավադրված Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան փողոց, 6շենք թիվ 8 հասցեում է գտնվում անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ շենքի հիմքը-երկաթբետոնե, շենքի պատերը քարե, ներքին բարձրությունը-հ= 2.8մ, շենքի հարկերի քանակը-5 հարկ, բնակարանի հարկը-4-րդ հարկ, բնակարանի մակերեսը-146,2քմ, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութ։ Բնակարանի ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում։ Գրավի իրավունքի գրանցման վկայական N 14112016-11-0007։ Լոտի մեկնարկային գինն է 23.409.000 (քսաներեք միլիոն չորս հարյուր ինը հազար) ՀՀ դրամ:
Լոտ 4- պարտապանին և երրորդ անձին պատկանող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավադրված Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան փողոց, 8շենք թիվ 1 հասցեում է գտնվում անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ շենքի հիմքը-երկաթբետոնե, շենքի պատերը քարե, ներքին բարձրությունը-հ= 2.5մ, շենքի հարկերի քանակը-ըստ փաստաթղթի 3 հարկ (փաստացի 4 հարկ), բնակարանի հարկը-2-րդ հարկ, բնակարանի մակերեսը-64քմ, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութ։ Բնակարանի ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում։ Գրավի իրավունքի գրանցման վկայական N 14112016-11-0003։ Լոտի մեկնարկային գինն է 11.745.000 (տասնմեկ միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամ:
Լոտ 5- պարտապանին և երրորդ անձին պատկանող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավադրված Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան փողոց, 18 հասցեում է գտնվում անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝շենքի մակերեսը-44,8քմ, հարկայնությունը-մեկ հարկ և նկուղ, շինության հիմքը երկաթբետոնե, միջհարկային բարձրությունը նկուղ 2,7մետր 1-ին հարկ 2,9 մետր։ Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին և արտաքին հարդարումը գտնվում է լավ վիճակում։ Գրավի իրավունքի գրանցման վկայական N 14112016-11-0004։ Լոտի մեկնարկային գինն է 6.480.000 (վեց միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 6- պարտապանին և երրորդ անձին պատկանող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավադրված Տավուշի մարզ, ք. Իջևան, ք. Իջևան, Նալբանդյան փողոց, 18/11 հասցեում է գտնվում անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ շենքի մակերեսը-192,9քմ, հարկայնությունը-մեկ հարկ և նկուղ, շինության հիմքը երկաթբետոնե, միջհարկային բարձրությունը նկուղ 2,7մետր 1-ին հարկ 2,9մետր, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութ, պատուհանները մետաղապլաստե։ Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին և արտաքին հարդարումը գտնվում է լավ վիճակում։ Գրավի իրավունքի գրանցման վկայական N 14112016-11-0005։ Լոտի մեկնարկային գինն է 27.297.000 (քսանյոթ միլիոն երկու հարյուր ինսունյոթ հազար) ՀՀ դրամ:
Լոտ 7- երրորդ անձանց պատկանող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավադրված Տավուշի մարզ, ք. Իջևան, Ղարագյոզյան փողոց 11 հասցեում է գտնվում անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ հողամասի մակերեսը 230քմ, 73,7քմ, և 58,1քմ (58.1 քմ հողամասի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 23417/44864)։ Շենքի մակերեսը- բնակելի տուն՝ 196,73քմ, տնտեսական շինություն 37,44քմ։ Հարկայնությունը-մեկ հարկ և ձեղնահարկ։ Շինության հիմքը-երկաթբետոնե։
Միջհարկային ծածկը երկաթբետոնե։ Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին և արտաքին հարդարումը գտնվում է լավ վիճակում։ Գրավի իրավունքի գրանցման վկայական N 27122018-11-0001։ Լոտի մեկնարկային գինն է 25.920.000 (քսանհինգ միլիոն ինը հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
Լոտ 8- երրորդ անձանց պատկանող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավադրված Տավուշի մարզ, ք. Իջևան, Ղարագյոզյան փողոց 1-ին նրբանցք 11/1 հասցեում է գտնվում անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ շենքի մակերեսը-108,65քմ, հարկայնությունը-մեկ հարկ, Շինության հիմքը երկաթբետոնե, ներքին բարձրությունը 2,8մետր, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութ, պատուհանները փայտե, բոլոր կոմունիկացիաները առկա են։ Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին և արտաքին հարդարումը, բակի բարեկարգվածությունը գտնվում է միջինից լավ վիճակում։ Գրավի իրավունքի գրանցման վկայական N 14112018-11-0008։ Լոտի մեկնարկային գինն է 13.770.000 (տասներեք միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 9- երրորդ անձանց պատկանող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավադրված Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության փողոց, 20/2 հասցեում է գտնվում անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ շենքի հիմքը-երկաթբետոնե, շենքի պատերը քարե, ներքին բարձրությունը-հ= 2.7մ, շենքի հարկերի քանակը-5 հարկ, տարածքի հարկը-առաջին հարկ, տարածքի մակերեսը-15.34քմ, մուտքի դուռը մետաղոպլաստե, պատուհաններ չունի։ Տարածքի ներքին հարդարումը գտնվում է միջինից լավ վիճակում։ Գրավի իրավունքի գրանցման վկայական N 14112016-11-0001։ Լոտի մեկնարկային գինն է 6.439.500 (վեց միլիոն չորս հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
Լոտ 10-պարտապանին պատկանող, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավադրված LEXUS
GX 470 մակնիշի /թողարկման տարեթիվը 2004թ., գույնը՝ սպիտակ մարգարիտ, նույնականացման համարը՝ JTJBT20X740043178/ տրանսպորտային միջոցը։ Տրանսպորտային միջոցը գտնվում է միջինից վատ վիճակում, թափքի վրա առկա են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման կամ փոխարինման, շարժիչը ունի խնդիր, սրահը գտնվում է վատ վիճակում, նստատեղերը կաշեպատ են, առկա են պատռված և մաշված հատվածներ։ Դիմացի և ետևի թափարգելները վնասված են, դիմապակին կոտրված է, անվահեծերը վնասված են ենթակա են վերանորոգման, առկա են նաև այլ խնդիրներ/։ Լոտը կարող է ուսումնասիրվել Տավուշի մարզ, ք. Իջևան, ք. Իջևան, Նալբանդյան փողոց, 18/11 հասցեում։
Լոտի մեկնարկային գինն է 4.455.000 (չորս միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ։
Բոլոր լոտերը գտնվում է սեփականատերերի տիրապետման ներքո: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Լոտը կարող է ուսումնասիրվել իրենց գտնվելու վայրում մինչև աճուրդի տեղի ունենալու օրվանից 5 օր առաջ ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:30 ընկած ժամանակահատվածում:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ք. Երևան, Օտյան փող. 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ք. Երևան, Արշակունյաց 17 հասցեով ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բացված ՝ Ա/Ձ Արտակ Իսմայիլի Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 220109676191000:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և պատճենը ստանալ այցելելով սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի գրասենյակ։
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 15։00-ից մինչև ժամը 17։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել Ա/Ձ Արտակ Իսմայիլի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` (093) 33-03-23

Էլ. փոստ`