Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<Լայթ Սթոր Գրուպ> ՍՊԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

29.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. հունիսի 23-ին, ժամը 12:30,, <Լայթ Սթոր Գրուպ> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի <Լայթ Սթոր Գրուպ> ՍՊԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված համատեղ սեփականության իրավունքով -ին 1 լոտով պատկանող միջոցը 56.600.000 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով`
Լոտ 1.Բնակելի տուն-169.4 ք/մ հասցե` ՀՀ Արարատի մարզ, Գեղանիստ համայնք, 7-րդ փողոց թիվ 2 տուն (սեփականության վկայական՝ թիվ N 12012021-03-0050, կադաստրային ծածկագիր`03-028-0008-0005) -56.600.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը՝ Հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն`
169,4 ք/մ մակերեսով,ավտոտնակ33,04 ք/մ ,խոհանոց 9,5 ք/մ, միջանցք 6,8 ք/մ,ջերմոց342 ք/մ մակերեսով, անասնաշենք 37,84 ք/մ, լողարան10,26 ք/մ,թոնրատուն 17ք/մ: Մուտքի դուռը մետաղական է, ներսի դռները լամինացված,շինությունը ունի էլ. հոսանք,կոյուղի և ջրամատակարարում : Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է միջին վիճակում:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը 19.06.2023թ. ժամը 18 : 00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ Սևան մ/ճ 1150001660470427 որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/ojuV/JsKHJHzDJ կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել 099201390 հեռախոսահամարին , փոստով կամ էլեկտրոնային փոստով (sarkyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`