Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ավո Գեղամի Մալխասյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. մայիսի 23-ին ժամը 17։10-ին Ավո Գեղամի Մալխասյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից Ավո Գեղամի Մալխասյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը ՀՀ Արարատի մարզ, Ն․ Դվին համայնք, Երիտասարդական փող. 16 բնակելի տան մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2023թ. հունիսի 13-ին ժամը 10։00-ին Ավո Գեղամի Մալխասյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Ավո Գեղամի Մալխասյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդի մեկնարկային գնով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում մեկ լոտով, այն է`
ԼՈՏ 1. Ավո, Սուսաննա, Կարեն, Նարինե, Կարինե Մալխասյաններին բաժնային սեփականության իրավունքով պատկանող «Նոր Հորիզոն» ՈւՎԿ ՍՊԸ-ում գրավադրված ՀՀ Արարատի մարզ, Ն․ Դվին համայնք, Երիտասարդական փող. 16 բնակելի տուն: Այն իրենից ներկայացնում է 408․2քմ մակերեսով բնակելի տուն, 2 հարկ, արտաքին հարդարումը՝ վատ, սենյակների ներքին հարդարումը՝ վատ-բավարար, 1.800քմ մակերեսով հողամաս: Մեկնարկային գինը՝ 2․515․671 (երկու միլիոն հինգ հարյուր տասնհինգ հազար վեց հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում բացված Ավո Գեղամի Մալխասյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220413001391000, մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, համարդրման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Ցանկացողները կարող են աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:

Հասցե` Ք. Երևան, Արշակունյաց 2-430

Հեռ..` +37455060908

Էլ. փոստ`