Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հարություն Մնացականի Հարությունյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. մայիսի 23-ին ժամը 17։20-ին Հարություն Մնացականի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում հրավիրված Հարություն Մնացականի Հարությունյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը շարժական գույքերի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2023թ. հունիսի 13-ին ժամը 10։30-ին Հարություն Մնացականի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Հարություն Մնացականի Հարությունյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդի աճուրդի մեկնարկային գնով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում երկու լոտով, այն է`
ԼՈՏ 2․ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված Gorenje մակնիշի սառնարան, սերիական համար 497549, սպիտակ գույն, սառնարանը գտնվում է սարքին վիճակում, ոչ էական մաշվածության։ Սառնարանի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը՝ լավ, արտաքին տեսքը՝ առանց էական վնասվածքների, վիճակի ընդհանուր գնահատականը՝ լավ։ Մեկնարկային գինը՝ 35․300 (երեսունհինգ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
ԼՈՏ 3․ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված TOSHIBA 32P1300EV մակնիշի հեռուստացույց։ Հեռուստացույցը գտնվում է սարքին վիճակում, առանց էական մաշվածության, Հեռուստացույցի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը՝ լավ, արտաքին տեսքը՝ առանց էական վնասվածքների, վիճակի ընդհանուր գնահատականը՝ լավ։ Մեկնարկային գինը՝ 20․100 (քսան հազար հարյուր) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում բացված Հարություն Մնացականի Հարությունյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220413007398000, մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:

Հասցե` Ք. Երևան, Արշակունյաց 2-430

Հեռ..` +37455060908

Էլ. փոստ`