Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարինե Ալբերտի Հարությունյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. մայիսի 23-ին, ժամը 17։40-ին Կարինե Ալբերտի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից Կարինե Ալբերտի Հարությունյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2023թ. հունիսի 13-ին, ժամը 11։30-ին Կարինե Ալբերտի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Կարինե Ալբերտի Հարությունյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդի մեկնարկային գներով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում մեկ լոտով, այն է`
ԼՈՏ 1. Գոհարիկ Մելքոնյանին, Հայկուհի Սամսոնյանին և Կարինե Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կարինե Հարությունյանի պարտավորությունների համար <<Նոր Հորիզոն>> ՈւՎԿ ՍՊԸ -ում գրավադրված ՀՀ, Արարատի մարզ, գ. Ոստան, Սևակի փող. թիվ 8 բնակելի տուն՝ հողամասի մակերես 1.540քմ, շենքի մակերես 681.1քմ, հարկայնություն 2 հարկ, շինության հիմք՝ խամքարաբետոն, միջհարկային ծածկեր՝ միաձույլ երկաթ-բետոնյա, պատերի շարվածք տուֆ քար, տանիք՝ բազմալանջ, ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներ, դռներ ու պատուհաններ՝ մուտքի դուռը մետաղական շրջանակներով, ներսի դռները փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե պրոֆիլներով, ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում, երկու սանհանգույց, կոմունիկացիաներ, մոնտաժված է ջեռուցման անհատական համակարգ, մոնտաժված է կաթսա:
Լրացուցիչ տեղեկատվություն. Ըստ կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում զետեղված էլեկտրոնային քարտեզի 03-077-0015-0004 ծածկագրով հողամասը զբաղեցնում է 1.587,54 քմ մակերես, իսկ համաձայն թիվ 20052014-03-0005 վկայականի՝ նույն ծածկագրով հողամասը զբաղեցնում է 1.540քմ մակերես: Առկա է անհամապատասխանություն: Տեղազննման պահին վկայականում հաշվառված ջերմոցները ապամոնտաժված էին, հետևաբար որպես արժեք ունեցող գույք չեն հաշվարկվել: Մեկնարկային գինը՝ 12․003․260 (տասներկու միլիոն երեք հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում բացված Կարինե Ալբերտի Հարությունյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220410240802000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Ցանկացողները կարող են աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:

Հասցե` Ք. Երևան, Արշակունյաց 2-430

Հեռ..` +37455060908

Էլ. փոստ`