Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված <<Ալպինա-ՏՏ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ-վաճառքի մասին

31.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ալպինա-ՏՏ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ` 08.06.2023թ. ժամը 12:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված <<Ալպինա-ՏՏ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 2 (երկու) առանձին լոտերով:
Լոտ 1- MERSEDES-BENZ SPRINTER 2.1 D մակնիշի 489 AC 61 պետ․ համարանիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենան գտնվում է աշխատանքային վիճակում։
Մեկնարկային գինը՝ 4․215․000 ՀՀ դրամ
Լոտ 2 - Թվով 172 անվանում ապրանքատեսակներ (խոհանոցային սեղան ՄԴՖ-ից, խոհանոցային սպասք, էլ․ թեյնիկներ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցի տակդիրներ, պահարան/ստելաժ/, հատակի արհեստական ծածկոց, բարձեր, ներքնակներ, ներքնակի ծածկոցներ, մահճակալներ, սինթետիկ վերմակներ, սինթեպոնից բարձեր, կաթսա, հեռուստացույցներ, մետաղյա աթոռներ, փայտյա աթոռներ, լրագրասեղաններ, նախասրահի կահույքներ, սեղանի սփռոցներ և այլն), ցանկը ծավալուն լինելու պատճառով ամբողջությամբ չի հրապարակվում։ Բոլոր ապրանքատեսակները գտնվում են օգտագործված վիճակում, մի մասը՝ հնամաշ։ Բոլոր գույքերը գտնվում են ք. Ծաղկաձոր Ե. Չարենցի փակուղի թիվ 7 և 7/1 հասցեներում։
Մեկնարկային գինը՝ 9․200․000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, իրավասու մարմնի որոշումը՝ աճուրդից տվայլ գույքը ձեռք բերելու վերաբերյալ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Ալպինա-ՏՏ>> ՍՊԸ-ի անվամբ <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում բացված 15100285560055 սնանկության հատուկ հաշվին աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն։ Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը ետ չի վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Լոտերի ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները կարող են մինչև աճուրդի նախորդող օրը 15։00-ն զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`